Հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նույն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտությունը […]
Հունվար 2010
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտ. թեկնածու Վերջին տարիների ադրբեջանական քարոզչության մեջ հստակորեն նկատվում է հայաստանյան հանրույթի մոտ ՀՀ Զինված ՈՒժերը, բարձրաստիճան հայ զինվորականներին վարկաբեկելու ռազմավարությունը: Ադրբեջանական քարոզչության նպատակը պարզ է` անջրպետ առաջացնել հայաստանյան հանրության և հայոց բանակի միջև, հակաբանակային տրամադրություններ տարածել մեզանում` այդ կերպ բարդություններ ստեղծելով զորակոչի կազմակերպման գործում: Հայաստանահայության մեջ Հայոց բանակի հանդեպ անվստահություն սերմանելու […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ,,Ազատություն,, ռադիոկայանին (սղագրություն 17.01.2010 թ. ) Հարց. Այս շաբաթ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, փաստորեն հարթելով ճանապարհը խորհրդարանի կողմից դրանց վավերացման համար: Արձանագրություններին դեմ հանդես եկող որոշ քաղաքական ուժեր ՍԴ որոշումից հետո հայտարարեցին, որ այն ընդունվել է իրենց ճնշման ներքո: Ինչպես կմեկնաբանեիք նման պնդումները: Պատասխան. […]
Երեկ` հունվարի 17- ին տեղի են ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունները: Նախագահի աթոռի համար պայքարում էին 18 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Վիկոր Յուշենկոն, վարչապետ Յուլիա Տիմոշենոն և ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Իտառ Տասս»-ը` հղում անելով Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարությանը, արձանագրում է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն հաղթահարել է 5% […]
Եվրասիա միջազգային համալսարանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը փոխգործակցության համաձայնություն են ձեռք բերել: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, իր ղեկավարած կառույցը Ռալֆ Յիրիկյանին առաջարկել է կորպորատիվ փաթեթ` ընկերության աշխատակիցների երեխաներին հնարավորություն տալով ուսանել համալսարանի կազմում գտնվող նախակրթականից մինչև բարձրագույն կրթական հաստատություններում: Ռ. Յիրիկյանը նշեց, որ ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես շարունակելու է […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից: ArmAr.am
ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկ թուրքական կողմի խնդրանքով, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու միջև: Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են միջպետական խորհրդատվությունների նոր մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներին վերաբերող հարցեր: ArmAr.am
Իրանի ոստիկանության ղեկավարը տեղեկացրել է, որ համապատասխան կառույցները վերահսկում են համացանցը, և խստորեն կպատժվեն այն քաղաքացիները, որոնք ինտերնետի կամ բջջային կապի միջոցով կփորձեն բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել: «Նրանք ավելի վտանգավոր հանցագործներ են, քան այդ ակցիաներին մասնակցողները»,- ասել է ոստիկանության ղեկավարը: ArmAr.am
Հունվարի 18-ին, ժամը 10:30-ին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված բաց դաս կկազմակերպվի Երևանի թիվ 198 ավագ դպրոցում ( հասցե՝ Նոր Նորքի 9-րդ զանգված 5): Դասը կվարեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ArmAr.am
Վերջերս ադրբեջանական մամուլում հաճախ են հայտնվում վերլուծություններ, որոնցում արտահայտվում է այն միտքը, թե Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հետևապես` երկու երկրների միջև սահմանի բացմամբ: Ընդորում, փորձ է արվում այս «փաստը» հիմնավորել հետևյալ մեկնաբանությամբ, թե իբր` հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ, Ռուասատանի դիրքերը կարող են թուլանալ Հայաստանում, քանի որ սահմանի բացման պարագայում Ռուսաստանի հարավկովկասյան միակ դաշնակիցը`Հայաստանը, […]




