Փետրվար 2010

Փետրվար 12, 2010թ. 19:30

Թեհրանը խիստ քննադատության է ենթարկել Կանադային  նախկին փոխդեսպանի` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության հետ կապ ունենալու համար: Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է,որ Կանադայի նախկին փոխդեսպանի արարքը հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային , ուստի Կանադայի կառավարությունը այս հարցի առնչությամբ պետք է հստակ բացատրություն ներկայացնի իրանական կառավարությանը: Կանադայի նախկին դեսպանն Իրանում Քենեթ  Թեյլորը ավելի վաղ […]


Փետրվար 12, 2010թ. 19:17

2003-ի նոյեմբերին Ստամբուլում կազմակերպած պայթյունների համար ցմահ դատապարտված անձանցից մեկը՝ Լուայի Սակկան վճռաբեկ դատարանում իր պահվածքով լուրջ իրարանցում է առաջացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha լրատվական գործակալությունը: Վերջինիս  փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ մասնակցել են Ալ Ղաիդայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Լուայի Սակկան ու  յոթ ձերբակալվածներ։ Լուայի Սակկան […]


Փետրվար 12, 2010թ. 19:10

Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է սկանդալային իրադարձություն` արքայազն Էնդրյուի` Յորքի հերցոգի վարած «ջիպը» Բուկինգեմյան պալատ մտնելիս հարվածել է ոստիկանին, որը ցանկանում էր թագավորական ընտանիքի անդամի ճանապարհից հեռացնել ճապոնացի երկու զբոսաշրջիկի: Վնասվել է ոստիկանի ձեռքը. տեղի ունեցածի մասին նա հայտնել է իր ղեկավարությանը: Ոստիկանությունը և Բուկինգեմյան պալատի համապատասխան ծառայությունները հրաժարվում են որևէ մեկնաբանությունից,- հայտնում է «Ինտերֆաքսը»: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 19:00

Ս.թ. փետրվարի 11-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-երի միջև: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը: Օրակարգում ընդգրկված էին մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, […]


Փետրվար 12, 2010թ. 18:44

Այսօր ժամը 2:40-ի սահմաններում, «,ԳԱԶել,, մակնիշի միկրոավտոբուսը Գյումրի-Երևան ճանապարհի 63-րդ կմ-ին ընկել է ձորը։ Միկրոավտոբուսի ուղևոր, 1953թ. ծնված Մանյա Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն։ ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 18:35

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում» (փետրվար 03, 2010): Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյան. «Հայ–վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը» (հունվար 26, 2010)։ 2010թ. հունվարի 26-ին Երևանում անցկացված հայ-վրացական տնտեսական համագործակցության […]


Փետրվար 12, 2010թ. 18:25

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում «Չաթեմ Հաուզ»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: «Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ ԼՂ բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում՝ բացի, երեւի, Հայաստանից: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, […]


Փետրվար 12, 2010թ. 18:15

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Նորվեգիայի երիտասարդական ֆեդերալիստներ Ստեյն Ռամաստադին, Իոգրիդ Օյվանին, Թրիովե Լեհնեին, Մորթեն Կլեվելանդին, Բարդ Սքար Վիքենին եւ Ջուսի Ֆլեմինգ Բորոնին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց […]


Փետրվար 12, 2010թ. 17:55

Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է Անկարայում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Զամանը»: Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված 2009թ. Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ Թուրքիայի  գրանցաց առաջընթացի գնահատման վերաբերյալ տարեկան զեկույցից մեկ օր հետո: Զեկույցում տեղ են գտել մի շարք հորդորներ` մասնավորապես կապված Կիպրոսի հիմնահարցի հետ: Էրդողանն ասել է, թե. […]


Փետրվար 12, 2010թ. 17:29

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Քյու-Հենին: Վարչապետը գոհունակությամբ է խոսել  հայ-կորեական հարաբերությունների  ներկայիս մակարդակի մասին` ընդգծելով, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մեծ ներուժ կա առեւտրատնտեսական, կրթության, գիտատեխնիկական, մշակութային,  գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում Հայաստանի եւ Կորեայի […]