Փետրվար 2010

Փետրվար 12, 2010թ. 17:15

Հայաստանի նախագահի աշխատակազմը քիչ առաջ Ազգային ժողով է ուղարկել հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները՝ վավերացման գործընթաց սկսելու համար: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում արձանագրությունների քննարկման ժամանակ ՀՀ նախագահի ներկայացուցիչը կլինի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ […]


Փետրվար 12, 2010թ. 17:05

Այսօր լրանում է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրողի հիշատակին: Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել նրա գրչի սիրահարները` մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ եւ աշակերտներ: Ելույթով հանդես եկան Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը, […]


Փետրվար 12, 2010թ. 16:59

Ադրբեջանական լրատվամիջոցները կյանքն Ադրբեջանում հիմնականում ներկայացնում են վարդագույն երանգներով, իբր թե հայր ու որդի Ալիևների «հզոր» հովանու ներքո այս երկրում ամեն ինչ հիանալի է. ապրում են ուրախ, երջանիկ, կուշտ ու անհոգ կյանքով: Սակայն, երբեմն-երբեմն այս բռնատիրական երկրում գրաքննության ենթարկվող լրատվամիջոցներում պատահաբար հայտնվում են այնպիսի նյութեր, որոնցում պարզորոշ երևում է այդ երկրի այլասերված դիմնագիծը: Թշվառություն, թմրամոլություն, […]


Փետրվար 12, 2010թ. 16:55

Ցուցահանդեսը մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին: Երկրի ղեկավարը շրջել է տաղավարներում, ծանոթացել արվեստի տարբեր  ոլորտներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի  մշակութային կազմակերպությունների ու կառույցների նախորդ տարվա աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին: […]


Փետրվար 12, 2010թ. 16:45

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի (ՀՀԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստում քննարկվել եւ հաստատվել է ՀՀԱՎԶՀ գործադիր տնօրենի 2009 թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդի մասնակիցների հավանությանն են արժանացել հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի կողմից ներկայացված առաջարկությունները` «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման եւ ՀՀ […]


Փետրվար 12, 2010թ. 16:35

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն անդրադարձավ Տյառնընդառաջի ժողովրդական հավատալիքներին: «Ժողովրդական սովորության համաձայն, այդ օրը ընդունված է եկեղեցու բակում խարույկ վառել: Բացի քրիստոնեականից, տոնն ունի նաև մեկ այլ մեկնաբանություն: Ինչպես բոլոր տոների, այնպես էլ Տյառնընդառաջի հիմքում ընկած է տարվա տնտեսական բաժանումը, այսինքն` երկրագործական շրջանը. հայ մարդը տարին բաժանում էր հետևյալ շրջանների` վարուցանքի, բերքի հասունացման, […]


Փետրվար 12, 2010թ. 16:26

Փետրվարի 11-ին` Իսլամական Հեղափոխության 31-ամյա տարելիցի օրը, Իրանում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի ու կիսառազմական կառավարական կազմավորումների միջեւ: Ընդդիմության ցույցեր եւ երթեր են տեղի ունեցել Թեհրանի բազմաթիվ շրջաններում. ընդդիմադիր ցուցարարները հակակառավարական լոզունգներ էին վանկարկում եւ պատռում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի լուսանկարները: Ականատեսների հաղորդմամբ` անվտանգության ուժերը իրանական մայրաքաղաքի հրապարակներում հավաքված ցուցարարներին ցրելու […]


Փետրվար 12, 2010թ. 16:16

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ ունենալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված  հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովում նշել է, որ պահն է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրսևորեն քաղաքական կամք և գնան առաջ` վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ «Միևնույն ժամանակ պետք է համաձայնենք, որ այս փուլում իսկապես շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ […]


Փետրվար 12, 2010թ. 16:15

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «,Անկեղծորեն հակված եմ կառուցողական համատեղ աշխատանքի` ի շահ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն` հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման և հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների […]


Փետրվար 12, 2010թ. 16:10

Լեռնային Արցախն ունի բարդ լեռնային ռելիեֆ, ինչի պատճառով շատ բնակավայրեր զրկված են հաղորդակցության միջոցներից և մեկուսացած են խոշոր կենտրոններից: Արցախի ռելիեֆի մասին թեկուզ մի փոքր պատկերացում կազմելու համար ներկայացնեք հետևյալ տվյալները: Այստեղ մակերևույթի բացարձակ բարձրությունների միջև տարբերությունները հասնում են մոտ 3700 մետրի. Կուր-Արաքսյան դաշտավայրում բարձրությունը 100մ է, իսկ հյուսիսում Լեռնային Արցախն արևմուտքից արևելք եզերող Մռովասարի […]