Փետրվար 2010

Փետրվար 3, 2010թ. 19:18

Այսօր ՀՀ  կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանի ժամին ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը այսպիսի հարց ուղղեց արտաքին գերատեսչության ղեկավարին. «Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, ավելի ստույգ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, թե ՝ Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկվող առաջարկությունների նախաբանը երկու երկրների միջև համաձայնեցված է,  ադրբեջանցիները սկսել են հայտարություններ հնչեցնել, թե  բանակցությունները մոտենում են […]


Փետրվար 3, 2010թ. 19:12

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կարծիքով՝ երկրի խորհրդարանում տեղի ունեցած կատաղի ծեծկռտուքի համար պատասխանատվություն պետք է կրի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է CNNTurk-ը։ «Մենք կասկածներ ունենք վարչապետի հոգեկան վիճակի առնչությամբ։ Թող ներողություն խնդրեն կատարվածի համար»,- հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Շանդըրը։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ծեծկռտուք էր […]


Փետրվար 3, 2010թ. 19:06

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների և հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերին` ընդգծելով սերտ […]


Փետրվար 3, 2010թ. 18:45

Ինչպես հաղորդում է РИА-НОВОСТИ լրատվական գործակալությունը, Իրանում տեղի է ունեցել սեփական արտադրության «Սիմորգ» տանող հրթիռի շնորհանդեսը: «Սիմորգ» պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Փյունիկ»: Ներկայացման արարողությանը ներկա են եղել նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և երկրի ռազմական ղեկավարությունը: Ի տարբերություն իր նախորդի` «Սաֆիրի», որը նախատեսված է արբանյակների արձակման համար, «Սիմորգը» նոր սերնդի թռչող ապարատ է: Պաշտոնատար անձանց խոսքով, այն […]


Փետրվար 3, 2010թ. 18:16

2009թ. Ադրբեջանում ամուսնալուծությունները կազմել են ամուսնությունների 7%-ը: Դրանց 22.6%-ը բաժին է ընկնում վաղ ամուսնություններին: 2009թ. մինչև 18 տարեկանը ամուսնացած կանանց թիվն Ադրբեջանում ավելացել է 10.4%-ով, ինչը անուղղակիորեն վկայում է բնակչության սոցիալական խնդիրների մասին: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Խ.Ռաջաբլին առաջարկել է ավելացնել ամուսնությունների տարիքային շեմը, որն այսօր տղաների համար 18 տարին է, աղջիկների համար` 17: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 18:10

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու /2 կրթաթոշակ/  և հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու /3 կրթաթոշակ/ համար: 1. Հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հուներեն լեզվին և ընդունված լինեն […]


Փետրվար 3, 2010թ. 18:03

Հայաստանի մոտեցումն այն է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է, ու այդ մոտեցումը ԵԱՀԿ համանախագահները ըմբռնում են: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ,,Մենք բազմիցս ասել ենք, որ առանց ԼՂՀ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է: Դա Հայաստանի մոտեցումն է, եւ այդ մոտեցումը ըմբռնում է գտնում նաեւ ԵԱՀԿ համանախագահների կողմից […]


Փետրվար 3, 2010թ. 17:38

Այսօր վրացական «Ալյանս հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հանդիպել է Թբիլիսիի հայերի հետ: Ընդդիմադիր գործչի խոսքերով, իր համար կարևոր է Թբիլիսիում բնակվող հայերի մշակույթի և ինքնության պահպանումը: Այդ պատճառով ինքը ցանկացել է ավելի մոտիկից ծանոթանալ նրանց խնդիրներին: «Մենք կծանոթանանք նրանց խնդիրներին, ինչից հետո ավելի հեշտ կլինի նրանց հստակ գաղափարներ առաջարկել, որոնք մենք պետք […]


Փետրվար 3, 2010թ. 17:32

Թեպետ պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 2007-2008թթ. նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը, երկրի Զաքաթալայի, Գուբայի, Մասալայի շրջաններում, Նախիջևանում և Բաքվում կառուցվել են և ակտիվորեն գործում են հակատուբերկուլյոզային դիսպանսերներ, ինչը վկայում է, որ հիվանդությունն իրականում բավականին տարածված է Ադրբեջանում: Դա, իր հերթին, անուղղակիորեն վկայում է աղքատության բարձր մակարդակի մասին: ArmAr.am


Փետրվար 3, 2010թ. 17:21

ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը այսօր շնորհակալություն է հայտնել այն բոլոր հեռուստաընկերություններին և լրատվական այն միջոցներին, որոնք ցուցադրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրական, միասնական սահմանները ներկայացնող քարտեզը: Տիկին Ալավերդյանը կոչ է արել բոլոր հեռուստաընկերություններին հարգել օրենքը և առաջնորդվել նույն սկզբունքով: ArmAr.am