Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտված Մ. Ենոքյանի եւ Ս. Քոչարյանի` Նուբարաշենի ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանը 2009թ.նոյեմբերի 27-ին ` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ՔԿ հիմնարկի համար 1 զբոսախցի տանիքից փախուստ են կատարել: Օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ 2009թ. դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել է […]
Փետրվար 2010
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Վահունին` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Վահե Վահունի: ArmAr.am
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված օջախային փոփոխությունները: Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն անհիմն են, քանի որ դիակի […]
2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Հանդիպման ընթացքում […]
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ: Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները: Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են […]
Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009թ. նվազել է 2.64 անգամ (164%-ով): ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազել է 10%-ով: ArmAr.am
Ամերիկացի աստղագետներին առաջին անգամ հաջողվել է «Հաբլ» տիեզերասարքի միջոցով լուսանկարել երկու ասուպների բախման տիեզերական վթարը: Ըստ հետազոտության ղեկավարների հայտարարության, բախման հետևանքով առաջացած X-աձև մարմինը բաղկացած է փոշուց և քարերից: Այն հայտնաբերվել է արևից մոտ 290 միլիոն կիլիոմետր, իսկ Երկրից` 145 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Գիտնականների խոսքերով` ասուպները բախվել են ավելի քան 17 հազար կմ/ժ արագությամբ […]
Ադրբեջանցի զինվորական լրագրող Ջասուր Սումերինլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ 2009թ.-ին Ադրբեջանի ԶՈՒ-ում զինծառայողների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով զոհվել է 28 զինծառայող, ծանր վիրավորվել է 5-ը: Իսկ ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնի է դարձել, որ հունվարի 28-ին մի խումբ սպաների գնդակահարած զինվորներից մեկին` Էլխան Ազիզովին, ծառայակիցները նախապես խոշտանգել են: Այդ մասին նա պատմել […]
Ադրբեջանում մոլլան սպանել է երկու այլ հոգևորականի: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ երկու հոգևորականները ինչպես հարկն է չեն ներկայացել մոլլային: Ըստ «Ենի մուսավաթ» թերթի, նույնն էլ կատարվում է ադրբեջանական բանակում: ArmAr.am
Ադրբեջանի ԶՈՒ-ում 2009թ. ավելացել են պետական սեփականության դեմ հանցագործությունները. հաջողվել է վերականգնել պետությանը հասցված նյութական վնասի ընդամենը 74%-ը: Նախորդ տարվա համեմատ 13.5%-ով ավելացել են նաև անձի դեմ, ինչպես նաև միմյանց ոչ ենթակա զինծառայողների միջև ոչ ռազմական հանցագործությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը: ArmAr.am




