Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետապնդում է երկու նպատակ, առաջինն ակնհայտ է՝ երկրի անվտանգության ապահովումը, երկրորդր զուտ հայկական խնդիրներն են, որոնց թվում՝ նաեւ Հայկական հարցը։ Եվ այս երկու նպատակների համադրությունն է, որ ստեղծում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունը։ Այս երկու նպատակները փոխկապակցված են։ Որքան մենք կունենանք ուժեղ, անվտանգ Հայաստան, նույնքան հեշտ կլուծենք մեր ազգային խնդիրներր։ Որքանով […]
Փետրվար 2010
Երեւան, 04 փետրվարի, 2010թ.: «Հայաստան» ամահայկական հիմնադրամը Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Արծնի համայնքում իրականացնում է դպրոցաշինական ծրագիր: Հիմնանորոգվում է գյուղի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին: Այս մասին տեղեկացնում է […]
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը տեղեկացրել է, որ Իրաքում ԱՄՆ-ի զինուժ հրամանատար, բանակի գեներալ Ռայ Օդիեռնոյի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս ներկայացրել է Անկարայի մտահոգությունն հյուսիսային Իրաքից Թուրքիայի ուղղված ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ: Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության տեղեկացմամբ` ամերիկացի բարձրաստիճան զինվորականը Անկարա է ժամանել Աթալայի պաշտոնական հրավերով: Նախարարի ու գեներալի առանձնազրույցից հետո գերատեսչության շենքում մեկնարկել […]
2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում տեղի է ունենալու «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը: Համաժողովի օրակարգում նախատեսված են համակողմանի քննարկումներ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպությունը: Վերջինս «Հայաստան–Սփյուռք հարաբերություններ» 2-րդ համաժողովին […]
Հայիթիի վարչապետ Ժան Մաքս Բելրիվը տեղեկացրել է, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը Հայիթիում անցել է 200 հազարից: Շուրջ 300 հազարը գտնվում է հիվանդանոցներում, 2 միլիոն մարդ զրկվել է տանիքից: ArmAr.am
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` 2010 թվականին արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում էին էներգետիկայի և կապի ոլորտներին առնչվող հարցերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2011 թվականին օգտագործվող էլեկտրաէներգիայի 80-ից 85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին: Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին, Նախագահը կարևորել է հնարավորինս […]
Ավանդների վերադարձման գործընթացին անդրդառնալով ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր ասել է, թե կառավարությունն այս խնդրում պետք է փոխի իր դիրքորոշումը, քանի որ ավանդները ոչ թե փոխհատուցում են ինչ- որ բանի, այլ՝ տվյալ անձնավորության սեփականությունն են, և հարգելով տվյալ անձնավորության սեփականության իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, պետք է դրանք վերադարձնել։ Ուստի տվյալ անձնավորության սեփականությունը հանդիսացող […]
« Հունվարի 26-ին Հայաստանում էր գտնվում Վրաստանի վարչապետի գլխավորած միջկառավարական հանձնաժողովը, և արդյո՞ք այդ քննարկումների ժամանակ հայկական կողմը հնչեցրել է հետևյալ հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու և հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային լեզու ճանաչելու ուղղությամբ»։ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ պատգամավորի, մասնավորապես, […]
Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր երկու հարց. նախ այն, որ Սոչիում երկու նախագահների հանդիպումից հետո որոշ աղբյուրներ տեղեկություն տարածեցին, որ ղարաբաղյան հակամարտության կագավորման սկզբունքների նախաբանում նշված է՝ բանակցություններին ԼՂՀ մասնակցության մասին: Ինչը սակայն, անմիջապես հերքեց ադրբեջանական կողմը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդանը հարցի առնչությամբ ասաց, թե […]
ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի բարձրացրած հարցի` գազի սակագնի հնարավոր բարձրացման հետևանքների ու այս ուղղությամբ կառավարության հնարավոր քայլերի մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց.«Գնագոյացման հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, գնաճի զսպման ուղղությամբ աշխատանքներ են ծրագրվում, այսօր էլ հարցի վերաբերյալ հանրապետության նախագահի մոտ խորհրդակացություն է հրավիրվել»: Վարչապետը նկատեց, […]




