4 Մարտ 2010

Մարտ 4, 2010թ. 17:39

«Մենք արդեն իսկ Աբխազիայի անկախությունը ճանաչել ենք»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ «Երբ 2008թ. Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, Արցախի Հանրապետության նախագահը ողջույնի հեռագիր ուղարկեց Աբխազիայի նախագահին, այնուհետև նա ներկա գտնվեց Աբխազիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այդ երևույթը մեկը մյուսին փոխադարձաբար ճանաչելու իմաստ ունի։ Կարծում եմ, […]


Մարտ 4, 2010թ. 17:25

Մարտի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպին: Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև համագործակցության և տարբեր ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը: Մասնավոր անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման գործում կրոնական հաստատությունների կարևոր […]


Մարտ 4, 2010թ. 17:19

Ս/թ. մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Հիշեցնենք, որ պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված` ՙ«Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան […]


Մարտ 4, 2010թ. 17:11

Երկօրյա  այցով Հայաստանում  է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը: Մարտի 4-ի առավոտյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները  ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում,  այցելեցին  Ցեղասպանության թանգարան, իսկ Ազգային ժողովի այգում  ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նույն օրը  Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների  […]


Մարտ 4, 2010թ. 16:52

Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհուրդ տվեց  մոռանալ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը։ Նա նշեց, որ գոյություն ունի Արցախի Հանրապետության փաստացի տարածք, այդ տարածքը ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ. «Կա Արցախի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետության տարածք, կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ապրում են Արցախի Հանրապետության իշխանությունների իրավազորության ներքո գտնվող ներկայիս, փաստացի տարածքներում»,- ընդգծեց […]


Մարտ 4, 2010թ. 16:30

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին: Մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ: Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով: Անդրադառնալով ներկայացվող գրքին` նա […]


Մարտ 4, 2010թ. 16:15

Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, խոսելով արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի եղել, մոտ ժամանակներում էլ որևէ արմատական լուծում չի սպասվում։ «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում այսօր որոշակի պաուզա է՝ կապված այն բանի հետ, որ […]


Մարտ 4, 2010թ. 16:07

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. մարտի 6-ի ժամը 08.00 մինչև մարտի 7-ի ժամը 08.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Բայրոն, Ամիրյան, Զաքյան, Վ.Սարգսյան ու Բուզանդ փողոցների` ամբողջությամբ, ինչպես նաև Աբովյան փ. 20-36, Թումանյան փ. 28, 30, 32, 34, 38, 40, Սայաթ-Նովա փ. 1-30, Տերյան փ. […]


Մարտ 4, 2010թ. 16:00

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին. «2010թ. մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու: Գյուղատնտեսության ոլորտում  մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ: Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ  մենք բյուջեից […]


Մարտ 4, 2010թ. 15:48

Մարտի 4-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ («ժամանակ», «Հայք»), վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրներ», լուրեր են տարածել, թե իբր մարտի 2-ին «սահմանային շատ զորամասերում» տագնապ է հայտարարվել, «ԶՈՒ ԳՇ պետի կողմից հրահանգներ են իջեցվել սահմանային գոտիների ռազմական միավորումների ղեկավարներինե, որտեղ ԶՈՒ ԳՇ պետը «ինչ-ինչ հանձնարարականներ է տալիս նրանց` հրամայելով հաշվի առնել պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացումը»: Այս ամենը կապվել […]