10 Մարտ 2010

Մարտ 10, 2010թ. 12:53

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2008 թ. Հայաստան է ներմուծվել եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել […]


Մարտ 10, 2010թ. 12:35

Ժխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին։ Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է։ Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու՝ պետության ամենաբացահայտ օրինակը»։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու […]


Մարտ 10, 2010թ. 12:20

Արդեն երեք ամիս է` պահվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Նավթալանում տեղակայված զորամասերից մեկի սպաների աշխատավարձերի 30-40 տոկոսը: Պահված գումարով կառուցվում է զորամասի շտաբի նոր շենքը: Զորամասի սպաներին հանձնարարվել է շարքից դուրս եկած ավտոմեքենաներն ու տեխնիկան նորոգել սեփական միջոցներով: Իմանալով, որ հանձնարարությունը վերեւից է տրված` սպաները դրա դեմ չեն բողոքում` վախենալով գլխացավանքից: Այս մասին տեղեկացնում է […]


Մարտ 10, 2010թ. 12:10

Նախօրեին Ֆրանսիա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Matignon» պատկերասրահ, որտեղ համաշխարհային հռչակ վայելող հայազգի նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ ծանոթացել է նրա ստեղծագործություններին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է վարպետին 90-ամյակի կապակցությամբ եւ նրան հանձնել Փառքի շքանշան: Ընթերցվել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի ուղերձը նկարչին, որում կաթողիկոսը շնորհավորել է Ժանսեմին: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված ուշադրության համար՝ […]


Մարտ 10, 2010թ. 12:00

Թուրքական Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող TEKE TEK հաղորդման ժամանակ 1915-ի դեպքերի շուրջ բանավիճել են թուրքական հայտնի Taraf թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նիշանյանը եւ թուրքական պատմագրության մեծանուն կեղծարար, «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Սեւան Նիշանյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ կոտորածներ են եղել եւ ոչ ոք մաքուր չէ, իսկ տվյալ պարագայում […]


Մարտ 10, 2010թ. 11:49

Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը ընդգծեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար: Զրուցակիցները երկուստեք համոզմունք հայտնեցին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը […]


Մարտ 10, 2010թ. 11:20

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում չի ընդունվի Ցեղասպանության մասին բանաձևը, որ դրա հավանականությունը հիմա ավելի քիչ է, քան մի քանի տարի առաջ էր։ Նրա կարծիքով դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ «հայ-թուրքական արձանագրություններն իրենց սև գործն անում են»։ «Հայ-թուրքական […]


Մարտ 10, 2010թ. 10:51

Նախօրին «Հարավկոսկասյան երկաթուղիներ» ընկերության ընկերության գործադիր տնօրեն Շևքեթ Շայդուլինը հանդիպել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Ըստ ընկերության մամուլի հաղորդագրություն, կողմերը քննարկել են Երևան-Հրազդան նոր էլեկտրագնացքի հնարավոր գործարկման մասին հարցերը, որը պետք է իր երթուղին մեկնարկի Երևանի «Ալմաստ» ավտոկայանից: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչի […]


Մարտ 10, 2010թ. 10:29

Ըստ հավաստի աղբյուրների ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը մոտ օրերս ազատվելու է ներկայումս զբաղեցրած պաշտոնից: Նրան կփոխարինի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Սամվել Ֆարմանյանը ղեկավարելու է Հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի լրատվական ու քաղաքական հաղորդումները: ArmAr.am


Մարտ 10, 2010թ. 10:20

Այսօր Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով տոն է` Միջինք: Ըստ Մաղաքիա արք.Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Ինչպես հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը, Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի: Այդ օրը, ըստ […]