«244 մլրդ դրամ. սա այն գումարն է, որ պետական բյուջեով 2009-ին ու 2010-ին հատկացվել է սոցիալական ոլորտի ծախսերը հոգալու համար: Այս ոլորտի ծախսերը պահպանվել են, չնայած դրանից պակասուրդն է ավելացել: Սա արվել է հանուն նրա, որ քաղաքացիների սոցիալական կենսամակարդակը չվատանա, քաղաքացիների շահերը պաշտպանենք»,-այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի […]
10 Մարտ 2010
«Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն դեպարտամենտը բիզնեսի նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացրել, որ այս ավիաընկերության ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան չեն թռչելու: Այդ մասին ArmAr.am-ին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան: Նա նշեց, որ «Աշխատողները ուսումնասիրել են պահանջարկը և որոշել, որ այս պահին առավել նպատակահարմար է չվերթներ իրականացնել դեպի «Վնուկովո» օդանավակայան, իսկ մարտի 12-ից` դեպի «Շերեմետևո»: Ըստ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի ՍԵՄԵՐՋՅԱՆԻՆ (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա […]
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո’չ Բաքուն եւ ո’չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին […]
«Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողների հարցին, թե ՀԺԿ ղեկավարը համաձայն չէ՞ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների զարգացումը […]
Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քիչ հավանական է համարում, որ հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներառվի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում: «Մենք, իհարկե, ողջունում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, սակայն ցավոք ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ: Սրա մասին են վկայում նաեւ […]
Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Բրազիլահայ համայնքի աջակցությամբ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա եւս երկուսով: Այս հիվանդանոցում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող վեցերորդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային եւ ավագ մանկական վարակային բաժանմունքները: Ծրագիրը […]
Մարտի 9-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Միքայել Վարդանյանը ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: ՍԾՏՀԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Միքայել Վարդանյանը կարեւորեց Հայաստանի մասնակցությունը բազմակողմ համագործակցության ձեւաչափում՝ նշելով, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է արվել ՙՀյուսիս-Հարավ՚ ճանապարհի շինարարությանը: Վարչապետը նշել է, […]
Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ: Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, […]




