Շվեդիայի խորհրդարանը կարող է կրկնական քվեարկություն անցկացնել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի հարցով,- թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդը` կրկին ափսոսանք հայտնելով այդ փաստաթղթի ընդունման կապակցությամբ: Ըստ նրա, 100-ամյա վաղեմության իրադարձությունները քննարկման դնելը սխալ է: «Այսօր հարկավոր է մտածել ոչ թե 1915, այլ 2015 թվականի մասին, երբ Թուրքիան […]
26 Մարտ 2010
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները: Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր […]
Մարտի 25-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համադրմանը, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնություններին աջակցությանը եւ համատեղ առաջնայնությունների առաջմղմանն առնչվող հարցեր: Նախարարներն անդրադարձան Աֆղանստանում առկա […]
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը խոսելով հայ-թուրքական հարաբերություններից ասել է, թե Վաշինգտոնի համար հայ-թուրքական գործընթացը շարունակում է մնալ որպես գերակա ուղղություն: Բայց դրանով հանդերձ այն միաժամանակ դեռեւս շարունակում է մարտահրավեր համարվել։ Նա այն համոզմանն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգնում է տարածաշրջանում ինտեգրացիայի հիմքեր ստեղծելուն եւ կհանգեցնի տարածաշրջանային կայունության եւ երկու երկրների միջեւ համագործակցության […]




