Մենք չունենք քաղաքական այնպիսի թիմ, որը կկարողանա սպասարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս բարդ գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքով, իշխանությունները երկու տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ չեն իրականացվել, իշխանությունների որակի փոփոխություն չի եղել: Գնահատելով Թուրքիայի կեցվածքն այս գործընթացում, Սուրենյանցն այն ճկուն համարեց՝ նշելով, […]
26 Մարտ 2010
Ինչպես տեղեկացրել ենք ՀՅԴ-ն Երևանում կազմակերպել է երկօրյա համաժողով: Արդեն երկրորդ օրն է, ինչ տարբեր պետություններից ժամանած հյուրերը եւ Հայաստանի մասնագետները քննարկում են, թե ինչպես է հնարավոր Հայաստանը դարձնել սոցիալական պետություն: Ֆինանսատնտեսական եւ սոցիալական ճգնաժամերի պատճառով այսօր ամբողջ աշխարհում մեծացել է արհեստակցական միությունների դերը: Այդ կառույցները, որպես կանոն պայքարում են աշխատավորների իրավունքների համար, երբեմն դիմում […]
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր […]
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանը շատ արագ վավերացնի հայ- թուրքական արձանագրությունները եւ պայման դնի Թուրքիայի առջեւ. երկու ամսվա ընթացքում չվավերացնելու դեպքում` վավերացումը չեղյալ կհայտարարվի: ԱԻՄ նախագահն այսօր այդ մասին խոսել է ՙՏեսակետ՚ մամուլի ակումբում: Թեմային նույն ակումբում ավելի ուշ այսօր անդրադարձել է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: […]
Թուրքիայի ազգային կրթության նախարար Միմեթ Չուբուքչուն Անկարայում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե կրթության նախարարությունը ցանկանում է լուծել անօրինական ապրող հայերի երեխաների ուսման հարցը: Կրթության նախարարը ասել է. «Բոլորն էլ գիտեն, որ մեր պարտականությունն է ապահովել մեր երկրում միջազգային իրավունքներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքը: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է, որ Թուրքիայում գտնվողները օրենքով սահմանված ստատուս ունենան: […]
Թբիլիսիում մարտի 22-23-ը կայացել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի և «Վրացական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Իրակլի Էզուգբայի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են մի շարք հարցեր` ուղևորների և բեռանափոխադրումների, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀԿԵ ընկերության մամուլի ծառայությունից: ՀԿԵ ու «Վրացական երկաթուղիներ» ընկերություններ պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը […]
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ կստեղծվեն ԵՄ տեղեկատվական-ռազմավարական կենտրոններ: Բոլոր մարզերում ու Երևանում մեկական կենտրոնների ստեղծումը նախատեսված է Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության 2009-2011 ծրագրի շրջանակում: Այդ ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև միջգերատեսչական խումբ, որը մշակել է Հայաստանում ԵՄ տեղեկատվական ռազմավարությունը, որի իրականացման ընթացքում էլ կձևավորվեն հիշյալ կենտրոնները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար […]
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի վերլուծաբանն անդրադարձել է «CNNTurk» հեռուստաընկերության «Անկարայի հետնաբեմը» հաղորդմանը մասնակցելու ժամանակ Դավութօղլուի ներկայացրած դիտարկումներին: Թուրք հոդվածագիը նախ նկատում է, թե մի կողմից հետ է կանչվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, մյուս կողմից Դավութօղլուն ջերմ ազդակներ է հղում հայկական սփյուռքին: Հեռուստաեթերից Դավութօղլուն ասել է, որ ինչքան էլ ծանր ու դժվար լինեն հայերի ու […]
«Բրիտանական կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». այս վերնագրով նամակով Բարոնուհի Քերոլայն Քոքսը դիմել է բրիտանական կառավարությանը և խնդրել վերանայել ժխտողական քաղաքականությունը ու ընդունել ճշմարտությունը` ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Միաժամանակ, Բարոնուհին նկատել է, որ անհույս է, թե բրիտանական կառավարությունը կփոխի իր հետևողական մերժման քաղաքականությունը: Ըստ Քոքսի, խնդիրը արդիական է 3 հիմնական պատճառներով: Առաջինը ըստ Բարոնուհու […]
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի փաստաթուղթ, որում երկու առաջարկ է արվում. կա’մ Անկարան դիմում է Հաագայի միջազգային դատարան` Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից բացատրություն ստանալու պահանջով, կա’մ Հայաստանի հետ միասին է դիմում դատարան` քննարկելու 1915 թվականի իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, նախընտրությունը, հավանաբար, կտրվի երկրորդ տարբերակին. ընդ որում` Անկարան […]




