Այսօր «Հայացք» ակումբում հյուրընկալված թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ օգոստոսի 31-ին հրապարակված Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների տարածած արձանագրության կետերին: Ըստ Մելքոնյանի`փաստաթղթի արձանագրումից հետո և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում շարունակվելու են ներքին քաղաքական քննարկումներն այդ հարցի շուրջ: Բանախոսը նկատում է, որ Թուրքիայում առկա մի քանի ընդդիմադիր կուսակցություններ` քեմալականները, ժողովրդականները, ազգայնամոլականներն […]
2 Սեպտեմբեր 2009
Խաղաղության երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը թուրքական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ինքը խաղաղության կողմնակից է: Նա ասել է. «Ես այսօր շատ մեծ երջանկություն եմ ապրում: Այդ երջանկությունը կապված է ինչպես խաղաղության համերգին մասնակցելու, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև սկսվող նոր բանակցային գործընթավի համար»: Երաժիշտը կարծիք […]
Թուրքական լրատվամիջոցներն այսօր անդրադառնալով Հայաստան Թուրքիա հարաբերություններին շեշտել են, որ գործընթացը թևակոխել է նոր փուլ: Թուրքական պարբերականները մի հետաքրքիր դիտարկում են ներկայացրել, որ նոր գործընթացին պատրաստ չի եղել Թուրքիայի արտգործնախար Ահմեդ Դավութօղլուն, քանզի վերջինս փաստաթղթի վերաբերյալ մեկ օրվա ընթացքում մի քանի իրար հակասող հայտարարություններ է հնչեցրել: Եվ այսպես, եթե օրվա սկզբում նա վստահեցրել է, թե […]
Անկախության հռչակման 18-րդ տարեդարձը ԼՂՀ պաշտպանության բանակի ևս 30 սպաներ և ենթասպաներ իրենց ընտանիքներով կդիմավորեն արդեն նոր բնակարաններում: «Չնայած տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` պաշտպանության բանակի շինարարական ծրագրերը շարունակվում են»,- վստահեցնում են ոլորտի պատասխանատուները: Նոր բնակարանների վկայագրերը զինծառայողներին հանձնեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: […]
Նոր ուսումնական տարվա սկզբին անգնահատելի նվեր ստացան Ստեփանակերտի «Տաթև»մանկապարտեզի սաները: Այսուհետև նրանք կունենան մանկապարտեզի նոր մասնաշենք` նախկինից շատ ավելի բարվոք պայմաններով: Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր երկրի ղեկավարը անձամբ տեսավ, թե […]
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով և որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: […]
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայում քրդերը հանդես են եկել խաղաղության կոչով: Սեպտեմբերի 1-ին խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերն, ի պաշտպանություն քրդական հարցի լուծման, կազմակերպել են խաղաղ ցույցեր: Նախօրեին Թուրքիայի քաղաքական գործիչները և լրագրողները, ելնելով այս ընթացքում կազմակերպված վերջին զանգվածային ցույցերից, փորձել են կանխել հերթական ցույցը, հայտնելով իրենց մտավախությունները: Ըստ վերջիններիս՝ իրադարձությունների զարգացման նման ընթացքը […]
Հարցազրույց Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև Սրբազանի հետ – Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ Սրբազան, փորձենք անցած տարիների հեռվից գնահատել տոնի խորհուրդը: – Այսօր հրաշալի տոն է, մեր անկախության , պետականության հաստատման 18 ամյակն ենք նշում: ԼՂՀ-ն երիտասարդ հանրապետություն է, որ քայլ առ քայլ հասունանում, ամրապնդվում ու հասակ է առնում: Ի՞նչ ունեցանք 18 […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգելի քաղաքացիներ Այսօր ազգովի նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը նոր էջ բացեց մեր ժողովրդի հինավուրց պատմության մեջ` հաստատակամորեն կանգնելով ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կերտելու դժվարին եւ պատվավոր ճանապարհին: Իր ստեղծման առաջին իսկ օրից մեր հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարին խնդիրներ եւ առաջին […]




