Հայաթափելով Ադրբեջանի ողջ տարածքը` այս հանրապետության` ազգային մոլուցքով տառապող պետական այրերը անմիջապես ձեռնամուխ եղան նաև հայկական պատմա-ճարտարապետական հինավուրց քրիստոնեական հուշարձանների դավանափոխության գործընթացին: Ադրբեջանցիները, որ 21-րդ դարի առաջին տասնամյակում անգամ դժվարանում են կողմնորոշվել իրենց ծագումնաբանության հարցում` մերթ իրենց անվանելով Ալբանիայի 26 ցեղերի հետնորդները, մերթ գտնելով, որ որպես ժողովուրդ ձևավորվել են թուրքմենական սև և սպիտակ / կարակոյունլու-աղկոյունլու/ […]
23 Սեպտեմբեր 2009
Այսօր «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը ասուլիսում հայտնեց, որ իրենց կողմից կազմվել է հայց` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի: Կոնֆլիկտի առիթն 2008 թ. օգոստոսի 1-4-ը Լրատվամիջոցների Կովկասյան Ինտիտուտ հիմնադրամի կողմից Ստամբուլում կազմակերպված գիտաժողովի զեկույցների բովանդակությունն է, դրանց հետագա հրատարակումն ու տարածումը: Բանն այն է, որ գիտաժողովի մասնակիցներից ազգությամբ թուրք Այբարս […]
Ադրբեջանցիները սիրում են հաճախ կրկնել, թե Հայաստանը տնտեսապես հարկերի վրա հենված պետություն է`առանց այլ եկամուտների: Ադրբեջանական լրատվամիջոցները «բարի ցանկություն» դրսևորելով հայերիս նույնիսկ խորհուրդ են տալիս` «սովամահ լինելու վտանգից ազատվելու համար» աննկատ անցնել սահմանն ու ապաստան խնդրեն Ադրբեջանից: Սակայն ադրբեջանական հեքիաթն այսքանով չի ավարտվում. Սրանք` իրենց քոչվոր ցեղին հատուկ հոգեբանությամբ շարունակում են մեզ խորհուրդներ տալ, թե պատրաստ են հայ «փախստականներին» Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխել «երանելի» Եվրոպա, որտեղ հայերը կապրեն «անհոգ և հանգիստ կյանքով»: Ինչպես ասացինք, սա, պարզորոշ ի ցույց է դնում քոչվոր ադրբեջանցիների հոգեբանությունը:
Այս տարի լրացավ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր ներկայացուցիչ, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, հայտնի քաղաքական գործիչ, հայկական պետականության վերականգնման ջատագով Արամ Մանուկյանի 130-ամյակը: Ծնվել է 1879թ. մարտի 19-ին Շուշի քաղաքում: Նախնական կրթություն ստանալով Շուշիում` 1895թ. ընդունվում է Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը, 1900-ին հեղափոխական գաղափարներ տարածելու պատճառով մի քանի ընկերների հետ հեռացվում է թեմականից և ուսումը շարունակում […]
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ը կլինի Նյու Յորքում, մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 64-րդ նստաշրջանին: Նախատեսվում է, որ ԱԳ նախարարը:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու- Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջինը հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանին:
Երեկ armar.am էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն բանին, որ հանդիպումը փակ դռների հետևում է կայացել, այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ…




