Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջև շփման գծում պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը: Օպերատիվ տվյալների համաձայն, հակառակորդը ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ է բացել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես՝ նոյեմբերի 20-21-ին հրադադարի խախտումներ են արձանագրվել հարավ-արևելյան, արևեելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով: Զինվորական հերթապահություն անցկացնող ԼՂՀ պաշտպանական բանակի ստորաբաժանումները համարժեք […]
23 Նոյեմբեր 2009
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի մյունխենյան հանդիպումից հետո հանդես են եկել հետեւյալ հայտարարությամբ. «2009թ. նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հանդիպում են ունեցել Մյունխենի ֆրանսիական հյուպատոսարանում։ Բանակցություններին […]
Կորեայի Գուանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ մեր մարզիկը՝ 20-ամյա Առաքել Միրզոյանը, 69կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը։ Սա երիտասարդ մարզիկի առաջին մրցելույթն էր աշխարհի առաջնությունում։ Նշենք, որ Առաքել Միրզոյանն այս տարի նվաճել է նաև ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ չինացի ծանրորդը։
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայությունը, Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ: Նախատեսված է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախոսությունը Իտալիայի Սենատում: […]
Բազմիցս գրվել է այն մասին, թե Ադրբեջանում ինչպիսի սահմանափակումներ, բռնություններ են կիրառվում խոսքի ազատության, մարդու իրավունքների, դեմոկրատիայի ոլորտում: Լրատվամիջոցների մակարդակով ազատ խոսք Ադրբեջանում չկա վաղուց, և քանի որ լրատվամիջոցների հետ Ադրբեջանի իշխանություններն արդեն «խնդիր չունեն», այդ երկրում սկսել են բռնություններ կիրառել խոսքի ազատության այլ դրսևորումների նկատմամբ: Հունիս ամսից միջազգային կազմակերպությունների ու ադրբեջանական լրատվամիջոցների և իշխանությունների […]
Նոյեմբերի 22-ին մեծ խանդավառությամբ տեղի ունեցավ Կեչառիս վանական համալիրի Սբ. Կաթողիկե եկեղեցու և Սբ. Նշան մատուռի Սբ. սեղանների օծումը` ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանի: Կեչառիսի վանական համալիրը միջնադարի հավատքի, գիտության, մշակույթի նշանավոր ու փառավոր կենտրոն է եղել: Ժամանակի այս լուսավոր սրբավայրի հետ են կապված եղել Ապիրատյան, Պահլավունի, Վաչուտյան և Պռոշյան հռչակավոր տները: […]
Կիևում ավարտվեց մանկական երգի Եվրատեսիլ մրցույթը, որին մասնակցում էին 13 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախը։ Հայաստանը ներկայացնող 11-ամյա Լուարա Հայրապետյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ կիսեց երկրորդ տեղը։ Լուարայի ներկայացրած «Բարսելոնա» երգն ամենաբարձր՝ 12 միավորով գնահատեցին Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները, Բելգիան: Ի դեպ, աղջիկներն առաջատարից հետ մնացին ընդամենը 5 միավորով։
Մյունխենում ավարտվեց նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Նշեք, որ այն նախագահներ Սարգսյանի և Ալիևի արդեն վեցերորդ հանդիպումն էր: Նախագահների դեմ առ դեմ առանձնազրույցին հետևել է հանդիպում` ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրատկեն, Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն, […]




