1 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 1, 2009թ. 17:20

Սիվիլիթաս հիմնադրամը շարունակում է «Հարևանները միմյանց մասին» ծրագիրը, ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրքական մամուլից հոդվածների թարգմանություններ: ArmAr.am-ը ներկայացնում է հիմնադրամի կողմից թարգմանված`  «Պատերազմի և խաղաղության միջև սեղմված Ադրբեջանը հոդվածը»: 2007 թվականի նոյեմբերին ստորագրված Մադրիդյան հիմնարար սկզբունքներն ազդարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները բանակցային ճանապարհով կարգավորելու մասին: Այդ սկզբունքների համաձայն` Հայաստանը բռնազավթված ադրբեջանական տարածքներից, նախ […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 16:37

ArmAr.am-ի հնչեցրած` Վրաստանում փլուզված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված մտահոգություններին` Մշակույթի նախարարության արձագանքը չուշացավ: ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտ Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված գործունեություն է իրականացվում, և եկեղեցին իսկապես կվերանորոգվի: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե եկեղեցում աշխատող բանվորները […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 16:11

«Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, հայկական արդեն իսկ հասանելի 12 հեռուստաընկերությունների ցանկին միացան նաև «Շողակաթ»-ը, «Երևան»-ը և «ԱԼՄ»-ն: 1-ը դեկտեմբերի, 2009 թ., Երևան, Հայաստան – ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության միջոցով, պատրաստ է այսուհետ բաժանորդներին հասանելի դարձնել հայաստանյան ևս երեք հեռուստաընկերության` «Շողակաթ»-ի, «Երևան»-ի և «ԱԼՄ»-ի հաղորդումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բջջային հեռուստատոսություն» ծառայությունն արդեն հնարավորություն է ընձեռում  դիտել հայաստանյան 15 […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 15:58

Եթե Ադրբեջանի վրա հնարավոր չէ ազդել ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների ձևով, ապա Ադրբեջանի` մի շարք կազմակերպություններին անդամ լինելու հարցը կդառնա օրակարգային: Այս մասին «Свобода» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը: Նա նշել է, որ ԵԽ-ում շատ են մտահոգված Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ընդհանուր վիճակով, և միակ բանը, որ այսօր կարող […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 15:25

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Original distillery company» օղու գործարան։ Այցի նպատակն էր գնահատել ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարումը, որ վերաբերում էր ներկրողների եւ առաքիչների արդյունավետ գործունեությանը, տեղական արտադրության խթանմանը։ Շրջայցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր փետրվարյան հանդիպումը ներկրողների հետ տալիս է դրական […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 15:14

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին  նոյեմբերի 30-ին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ եթե Արևմուտքի երկրներն իրենց հակաիրանական գործողություններից չհրաժարվեն, Իրանն իր միջուկային ծրագրի պահպանման նպատակով գործի կդնի իր ներքին պոտենցյալը: «Թրենդ»գործակալության տեղեկացմամբ, ասուլիսի ընթացքում խոսնակը, մասնավորապես, ասել է. «Իրենց ելույթների ընթացքում պարոն Ալ-Բարադեյն ու մյուսները խոստումներ էին տալիս, խոսում  երաշխիքներից: Բայց ձեր […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 15:01

ArmAr.am-ը բազմիցս ներկայացրել է Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականության դրսևորումները: Նման դրսևորումներից մեկի հետևանքն էլ հենց դարձավ նույն այդ իշխանությունների կողմից դիտավորյալ անուշադրության մատնված 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը: Հայկական կողմը`  «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ ու առաջնորդությամբ, բողոքի երթ կազմակերպեց […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 14:59

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբած ուժերը՝ ՀՅԴ, «Նոր ժամանակներ», ՀԴԿ, Ռամկավար-ազատական և այլն, այսօր կրկին հանդես են եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իրենց պայքարի վճռականությունը: Ըստ նրանց, Սահմանադրական դատարանը պետք է հակասահմանադրական ճանաչի արձանագրությունները: «Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային […]


Դեկտեմբեր 1, 2009թ. 14:30

Այս պահին Աթենքում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմետ Դավութօղլու հանդիպումը։ Ինչպես հայտնի է, երկու երկրների արտգործնախարարները Հունաստանի մայրաքաղաքում մասնակցում են ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների ամենամյա նիստին, որի աշխատանքները կընթանան դեկտեմբերի 1-2-ը։ ArmAr.am


Դեկտեմբեր 1, 2009թ. 14:05

Այն, ինչի շուրջ այսօր բազում հարցեր են առաջանում, ինչը երկար տարիներ բանակցությունների ու քննարկումների առիթ է դարձել, դեռ քսան տարի առաջ հստակեցվել է մեզ` հայերիս համար: Խոսքս այն մասին է, որ ուղիղ քսան տարի առաջ այս օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայաստանի` դեռևս Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խոհուրդն ընդունել է որոշում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի […]