2 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 2, 2009թ. 17:28

«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ  աշխատակիցներին տրվելիք թոշակների  պարտքերը շատանում են, իսկ դրանք ստանալու հույսերը` պակասում: Օրերս ArmAr.am-ի խմբագրություն էր այցելել նախկին օդաչու Գառնիկ Մակիչյանը, ով էլ բարձրացրեց հիշյալ խնդիրը: 2003 թվականի հուլիսին  կառավարության կողմից կայացվում է N-906Ա որոշումը «Հայկական ավիաուղիներ »ՓԲԸ-ին գումար հատկացնելու մասին»:  Սույն որոշմամբ  նախատեսվում էր «Արմավիայի»  կողմից կառավարությանը վճարվող գումնարներից  վճարել ՀԱՈՒ պարտքերը: […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:27

«Արցախ» ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձավ երեկ ՀՅԴ և 11 կուսակցությունների կողմից արված հայտարարությանը, ըստ որի, այդ կուսակցությունները՝ միավորելով ուժերը, պետք է պայքարեն, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն տեսքով, որ ներկայումս կան, չվավերացվեն։ Նշվեց, որ բացի այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրության 83,5 […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ   մի կողմից  շուրջ  40  հեկտար  հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով,  մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:24

Euronews-ը ցուցադրել է «Փոփոխություններ բերող քամին Լեռնային Ղարաբաղում» ֆիլմ Արցախի մասին, որը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը: Սակայն չենք կարող չնշել, որ վերոնշյալ ֆիլմում առկա են նաև մտահոգիչ  անճշտություններ: Այսպես. օրինակ՝ հայերի կորուստները 7 հազարի փոխարեն նշված է` 17 հազար, ԼՂՀ-ի տարածքը երկու անգամ փոքր է ներկայացվում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը և որոշ գերտերություններ հայ-թուրքական […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:00

ԱԺ Հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր Մամուլի ազգային ակումբում ասել է, թե  դրական տեղաշարժեր է  նկատվում նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Հանրապետական պատգամավորը էական է համարել, որ երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հենց Անկարայում` ԱՄՆ դեսպանատանը շեշտել է, որ հայ– թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 15:58

ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում` Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վերլուծությունները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  մասին Նման հարցադրումը, անշուշտ, շատերի համար խիստ զարմանահարույց կարող է լինել: Եվ դա պատահական չէ, քանզի դժվար է առաջին իսկ պահից «որսալ» երկու Մհերի և ստորագրված արձանագրությունների եղելության միջև որոշակի «կապը»: Եվ սա այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունների […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 15:44

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի նիստում հայտարարել է, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը սահմանափակ ժամանակահատվածում կարող է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման բանալին: Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե`  «ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրն է եւ խոչընդոտում է […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 15:03

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին:Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում  դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 15:02

Ուկրաինայի արտգործնախարար Պյոտր Պորոշենկոն Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ու Վրաստանի խնդիրների լուծումը պետք է իրականացվեն  բացառապես միջազգային իրավունքի կանոնների ու նորմերի համապատասխան` ինքնավարության, տարածքային ամբողջականության, պետության սահմանների անխախտելիության սկզբուքններով: Ըստ ռուսական «Ռոսբալտ» լրատվականի, Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը հաստատել է Ուկրաինայի կողմից ԵԱՀԿ միջազգային դիտորդների հետ կառուցողական […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 14:16

Նոյեմբերի 28-ին Եվրոպայում հանրահայտ «Եվրանյուզ»  հեռուստաընկերության  եթերում հայտնված Արցախի վերաբերյալ տեսանյութը հեռուստաընկերության պաշտոնական կայքի ռուսական բաժնում արգելափակված է, բայց, ինչպես կայքում է նշվում` ժամանակավորապես: Հիշեցնենք, որ վերոնշյալ  տեսանյութում ներկայացված էին իրական փաստեր Արցախի վերաբերյալ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Հայաստանի սիրտ», իսկ Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ նախագահ:  Իրական փաստերի վրա հիմնված տեսանյութի եթեր […]