22 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 22, 2009թ. 17:47

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է ԼՂՀ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 17:41

«Դու էլ ինչի° համար ես պետք»,- հեռակա կարգով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հարց է ուղղել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Արդահանի պատգամավոր Էնսար Օղուտը: Կուսակցության Էրզրումի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էնսար Օղութը քննադատության թիրախ է դարձրել, հատկապես, արտգործնախարար Դավութօղլուին` ասելով. «Քո […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 17:17

Վերջերս բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան ադրբեջանական բանակի զինծառայող Իսլամ Շեյուբովի մոր՝ Էբել Շեյուբովայի մամուլի ասուլիսին: Պատմելով իր որդու ծանր ճատակագրի մասին և բողոքելով Ադրբեջանի բանակում տիրող անարդարություններից՝ վշտացած մայրն իր վերջին հույսը կապում է լրատվամիջոցների հետ: Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ճակատային գծի մոտ զինծառայություն անցնող մեղադրյալ Իսլամ Շեյուբովի մոր` Էբել Շեյուբովայի […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 17:16

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում  թմրամիջոցների շրջանառության  ծավալները մեծ չեն.  «Համեմատած այլ երկրների հետ, որտեղ թմրամիջոցների շրջանառության մասին խոսելիս տոննաներ են արձանագրում, ապա այստեղ ծավալները շատ փոքր են: Եթե Հայաստանը համեմատենք Թուրքիայի, Պակիստանի, Հարավային Ամերիկայի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ խնդիրը մեծ չէ», – […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:57

Դեկտեմբերի 19-ին ՀՀ դեսպանությունն ընդունելություն կազմակերպեց Բելգիայի հայ արվեստագետների համար: Միջոցառման նպատակն էր հնաավորություն ստեղծել ՀՀ դեսպանություն այցելած ավելի քան հիսուն` ինչպես արդեն ճանաչում ունեցող, այնպես էլ ստեղծագործական առաջին քայլերն անող բելգիաբնակ հայ նկարիչների, երաժիշտների, գրողների և գոբելենագործների համար` միմյանց ծանոթանալու, դեսպանության միջոցով Հայաստանի հետ կապն ամրապնդելու և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Ողջունելով հայ արվեստագետներին` […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:56

Զինված ուժերի մարտունակության բարելավումը չընդհատվող մի գործընթաց է, որում անցնող յուրաքանչյուր տարին իր խմբագրումներն է առաջարկում: Դրա արդյունավետ ճանապարհներից մեկը պարբերաբար անցկացվող հրամանատարական հավաքներն են, որոնց ընթացքում հղկվում և կատարելագործվում են հրամանատարական կազմի հմտությունները: Ժամանակը, սակայն, նոր պայմաններ է առաջադրում: Զինված ուժերի զորամասերի հրամատարների մասնակցությամբ արդեն հերթական հրամանատարական հավաքն է անցկացվում Արցախում: Հնգօրյա հավաքներին մասնակցելու […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:32

Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատումով, փաստորեն, սկսվեց Հայաստանի հիմնաքանդումը։ Աշխարհի պրոլետարականացման ճանապարհին Ուլյանով Լենինն իր սատանայապաշտական նպատակներին հասնելու համար գտավ այն թույլ օղակը, որը, մաս-մաս «աճուրդի հանելով» ու նվիրելով, փորձեց ուղի հարթել դեպի գերագույն նպատակը։ Եվ անօրինաբար` հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, հեշտ ու հանգիստ, կարմիր պրոլետարիատի նույնագույն լոզունգների ներքո, Հայաստանը մասնատվեց։ Այս ճանապարհն անցավ լենինյան ու […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:31

Վերջերս ուսանողներին մտահոգող խնդիրներից մեկն այն էր, որ 2014թ.-ից գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներն այլևս կրթաթոշակ չեն ստանա։ Սրա հետ կապված՝ ուսանողներն անգամ բողոքի երթ կազմակերպեցին։ Պարզաբանելով իրավիճակը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ կրթաթոշակների հետ կապված բարեփոխումներն ընդամենը մտադրություն են. «Այդ մտադրությունը բխում է այն հանգամանքից, որ մենք կրթության մատչելիության և կրթության […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:28

Թուրքական կառավարությունը վեցուկես ժամ տևած նիստից հետո «արտասահմանցի թուրքերի նախարարություն» ստեղծելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի էլեկտրոնային կայքը: Կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը ժողովից հետո հայտնել է, որ  ստեղծվելիք գերատեսչությունը զբաղվելու է արտասահմանում բնակվող շուրջ 5 միլիոն  թուրքերին առնչվող հարցերով: Չիչեքը նաև նշել է, որ արտերկրում բնակվող թուրքերի հարցերով այժմ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:25

Նախարար Արմեն Աշոտյանի համար իր վարկանիշը կարևոր է, սակայն նրա համար առավել էական է երկարաժամկետ, այլ ոչ թե կարճաժամկետ բարձր վարկանիշը։ Նրա խոսքով՝ կարճաժամկետ վարկանիշային տեխնոլոգիաներին ինքը տիրապետում է, բայց երբեք ցանկություն չի ունեցել դրանք կիրառել, որովհետև դրանից պոպուլիզմի հոտ է գալիս։ «Ես շատ լավ գիտակցում եմ, որ եթե ուզում ես չքննադատվել, ապա ոչինչ մի […]