Տարեվերջյան ամփոփումների կիզակետում հայ-թուրքական հարաբերւթյունների կարգավորման խնդիրն է: Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լ.Ալավերդյանը լրագրողներին ներկայացրեց կուսակցության կատարած աշխտանքները` անդրադառնալով նաեւ է հայ-թուրքական հարաբերություններին. «Ժառանգություն» խմբակցությունը եւ կուսակցությունը միակն էին, որ ապրիլի 22-ին տեղի ունեցածից հետո առջինը, հանդես եկան ծրագրային թեզերով: Ցանկացած պետություն, ցանկացած քաղաքացի կցանկանա ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարեւան պետությւնների հետ, բոլորովին այլ […]
22 Դեկտեմբեր 2009
Հիմնադրամը օգոստոսից իրականացնում է դպրոցների կահավորման իր երկրորդ խոշոր ծրագիրը, որի շահառուներն են ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի քաղաքների եւ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների 85 դպրոցները: Ծրագրի հովանավորն է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Դպրոցական կահույքը` ավելի քան 1000 ուսուցչական աթոռ, 1300 ցուցադրական լաբորատոր և 100 քարշիչ պահարան, պատրաստվում է Գյումրիի «Հայ-ամերիկյան […]
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (Տիգրանակերտ) Սուր գավառի տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) երեք փողոցների անվանոփոխության մասին որոշում է ընդունել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` օրերս կայացած ղեկավար խորհրդի նիստում որոշում է ընդունվել Հասարլը թաղամասի Դիրեքչի անունը կրող փողոցը վերանվանել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ: Զիա Գյոքալփ թաղամասի Փուշուջու 1 փողոցը վերանվանվել […]
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է վերանայել մոտեցումները, հրաժարվել կարծրատիպերից և որդեգրել կառավարման առավել քաղաքակիրթ մշակույթ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ կորպորատիվ պատասխանատվության էությանն ու դրանով առաջնորդվելու կարևորությանը ծանոթացել են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Կայուն զարգացումն սկսվում է կորպորատիվ պատասխանատվությունից, իսկ այդ պատասխանատվությունը` կրթությունից: Դրանում հատկապես մեծ է մանկավարժների դերը, ովքեր զբաղվում են սերունդների […]
Հայտնի է, որ գրիպի համաճարակի պատճառով արդեն տևական ժամանակ է,ինչ մանկապարտեզներն ու դպրոցներն արձակուրդում են։ ԲՈւՀ-երը, բացառությամբ Բժշկական համալսարանի, շարունակեցին ուսումնական գործընթացը։ Սրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղան. Օրինակ, Արա Բաբլոյանն այն կարծիքին էր, թե ուսանողների իմունային համակարգն ուժեղ է ու կարող են դիմակայել վարակին: Պարզաբանելով այս ամենը` ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ […]
1990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի: Ողջ մնացածները մազապուրծ հասան Հայաստանում: Հայրենիքում ապաստան փնտրող մարդկանց փախստականի կարգավիճակ տալով` կարծես թե բոլորը իրենց պարտքը կատարած համարեցին: Մինչդեռ Ադրբեջանը ամեն տարի մեծ շուքով նշում է իր մի քանի տասնյակ հրոսակների հիշատակը: 2010թ. հայտնի իրադարձությունների 20-ամյակին նվիրված […]
Ճակատագրի հեգնանքով մեզ որպես հարևան հայտնված ու չգիտես ինչ կախարդական փայտիկով մշակութապաշտ դարձած ադրբեջանցիներն այս օրերին կրկին աղաղակում են իրենց հերթական «հայտնագործությունների» մասին: Բնականաբար, նրանց թիրախը դարձյալ հայերս ենք: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է հայ-ռուսական տարաձայնություններ հորինելու ուղղությամբ. դեռ երկու տարի առաջ գազի թանկացման խոսակցությունները փորձեցին դրան ծառայեցնել: Այսօր էլ` այդ նույն […]
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ. ՀՀ հանրակրթական դպրոցները շրջանավարտ չեն ունենալու` 2010թ. բուհերի ընդունելությունն ընդլայնված կլինի։ Այսինքն՝ նախորդ տարիների համեմատությամբ ավելի շատ դիմորդ կընդունվի։ Այս միտումը կշարունակվի նաև 2012թ.։ «2012թ. կունենանք շրջանավարտների ավելի մեծ թիվ և, բնական է, որ պետք է ունենանք ավելի լայն ընդունելություն։ Իհարկե, հաշվի կառնվեն նաև ժողովրդագրական ցուցանիշները»,- ընդգծեց ՀՀ կրթության […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում մեկ անգամ ևս ընդգծեց, որ որևէ դպրոցի տնօրեն, լինի դա պետական, թե մասնավոր, իրավունք չունի 10-րդ դասարանցի որևէ աշակերտի տեղափոխել 11-րդ դասարան։ Դա օրենքի խախտում է, և եթե լինեն այնպիսի տնօրեններ, ովքեր, այնուամենայնիվ, նման անօրինություն կկատարեն, կպատժվեն օրենքի սահմաններում։ Ա. Աշոտյանը նշեց, որ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանին համատեղության կարգով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Աստանա/: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի […]




