1 Մարտ 2010

Մարտ 1, 2010թ. 17:21

Մարտի 1-ից վերսկսվել է Վրաստանի հանրային հեռուստատեսությունով հայերեն հաղորդումների հեռարձակումը։ Այսուհետև «Մոամբե» տեղեկատվական ծրագրով, բացի վրացերենից, հաղորդվող լուրերը օրը մի քանի անգամ  կհեռարձակվեն նաև Վրաստանում ապրող ազգային փոքրամանությունների լեզուներով։ Ինչպես հաղորդում է Վրաստանի ռուսալեզու «Կովկասյան առաջին» հառուստաալիքը նորությունների թողարկումները կհեռարձակվեն բնակչության համար հարմար ժամերին՝ երեկոյան եթերաժամերի ընթացքում։ Նշենք, որ Վրաստանի հեռուսատաեթերից նորությունների հայկական թողարկումը, որը […]


Մարտ 1, 2010թ. 17:00

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման շուրջ Թուրքիայի բարձրացրած աղմուկին ու իրականացվող քայլերին նշեց, որ Թուրքիան« ընդհանրապես« պատանդ է իր իսկ քաղաքականության ձեռքը և տասնամյակներ շարունակ նրա կողմից վարվող ժխտողական քաղաքականությունն այսօր հանգեցրել է այն իրավիճակին, երբ ամեն ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կանգնում է մեծ մարտահրավերների առաջ։ Թուրքագետը համոզված […]


Մարտ 1, 2010թ. 16:40

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բուրաք Օզյուրգերգինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ի չիք կդրաձնի հայ-թուրքական կարգավորման համար գործադրված ջանքերը, եթե քվեարկությամբ ընդունի Հայոց ցեղասպանության բանաձև: Այս մասին հայտնում է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը: Օզյուրգերգինը նշել է, որ իրենք ցավով են ընդունել նշյալ բանաձևի` մարտի […]


Մարտ 1, 2010թ. 16:30

Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են  կազմակերպվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացված ոճիրի  զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Փետրվարի 27-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` կազմակերպված գերմանահայ համայնքային կազմակերպությունների կողմից: Բեռլինի Սբ. Լուիզեն եկեղեցիում տեղի է ունեցել սգո պատարագ, այնուհետեւ Շարլոտենբուրգի թաղապետարանի դահլիճում կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակի […]


Մարտ 1, 2010թ. 16:21

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` ուղղված Նոր-Նորք թաղապետարանի զարգացման ծրագրերի, սեփականության տնօրինման և բնակֆոնդի բաժնի պետ Սառա Ռուշանյանի իրավունքների պաշտպանությանը։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով` ուղարկում եմ մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու և դրա հետ կապված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ […]


Մարտ 1, 2010թ. 16:10

Հայերի և թուրքերի միջև համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ուժերով վերականգնել Ախուրյան գետի կամուրջը: Այս մասին փոխանցում է թուրքական Radikal օրաթերթը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, 10-րդ դարում` Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում կառուցված և պատմական «Մետաքսի ճանապարհին» գտնվող կամուրջը վերականգնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի նախագահ դոկտ. պրոֆ. Գյուվեն Սաքը: Կամուրջը վերականգնելու նախաձեռնության առնչությամբ Գյուվեն […]


Մարտ 1, 2010թ. 16:00

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, իր եգիպտացի գործընկերոջ հրավերով, երկօրյա այցով կժամանի Կահիրե Թուրքիայի ԱԳ նախարար  Ահմեդ Դավութօղլուն, իր եգիպտացի  գործընկերոջ հրավերով,  երկօրյա այցով կժամանի Կահիրե: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա երկրորդ նախարարական մակարդակի հանդիպման տեսքով, որն իրականացվում է թուրք-եգիպտական ռազմավարական երկխոսության […]


Մարտ 1, 2010թ. 15:50

Ինչպես տեղեկացրել ենք, թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել […]


Մարտ 1, 2010թ. 15:42

Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարար» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. […]


Մարտ 1, 2010թ. 15:22

Գարնան առաջին օրվան ընդառաջ այսօր լրագրողների հետ է հանդիպել «Ագրարագյուղացիական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Հրաչյա Բերբերյանն ընդգծել է, որ հողի սեփականաշնորհումից հետո մեր երկրում որեւէ այլ բարեփոխում չի իրականացվել: Իրենց միությունը մշակել ու բարեփոխումների նոր ծրագիր է առաջարկում: Հայ գյուղացիները, գյուղմթերք արտադրողները պետք է կազմակերպություններ ստեղծեն: «Դրանք կարող են լինել և սպառողական միություններ, […]