18 Մարտ 2010

Մարտ 18, 2010թ. 14:25

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը  և  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում համատեղ հայտարարություն են ստորագրելու կազմակերպությունների քարտուղարությունների միջև համագործակցության մասին. տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստին»: Սա ՄԱԿ-ի մարտի 2-ին ընդունած բանաձևի շարունակությունն է: ՀԱՊԿ-ի մեջ, որը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Այս երկրներն էլ դարձել […]


Մարտ 18, 2010թ. 14:15

Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ Սլովակիան մտադիր չէ ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Նա նշեց, որ գործընթացը վարում են Մինսկի խմբի համանախագահները, և աջակցությունը կցուցաբերվի հենց այն կառույցներին, որոնք արդեն ստեղծված են: Սլովակիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև, որ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է ԼՂ […]


Մարտ 18, 2010թ. 14:05

ՀԱՕԿ-ի հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  ռազմավարության հիմքում  ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը  Բաքվում  կայանալիք Եվրոպայի  ըմբշամարտի առաջնությունը  վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի […]


Մարտ 18, 2010թ. 13:45

Մարտի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որին կուղեկցեն գերմանական խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ: Անգելա Մերկելը իր այցի շրջանակներում նաեւ կմասնակցի Ստամբուլում երկար սպասված թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությանը: ArmAr.am


Մարտ 18, 2010թ. 13:30

Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է  Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը,  ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ […]


Մարտ 18, 2010թ. 12:45

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Լիզ Ֆուլերը (Պրահա) և Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը (Երեւան) փորձել են բացատրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի «քաղաքական երկարակեցությունը»: «Ադրբեջանի անխորտակելի գեներալը» վերտառությամբ հոդվածում նրանք արձանագրում են, որ Աբիեւը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը: Հիմա նա 60 տարեկան է, […]


Մարտ 18, 2010թ. 12:14

Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ Նկոլայ Պատրուշեւը նշել է, որ […]


Մարտ 18, 2010թ. 11:55

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի «Քառյակի» հանդիպմանը։ Այցի շրջանակներում, որը կտևի մինչև մարտի 19-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն ՌՀՍ նոր համաձայնագրի մշակման ուղղությամբ ժնևյան բանակցային գործընթացի առաջխաղաղացումը և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացը։ Բացի այդ, կողմերը կքննարկեն Իրանի միջուկային խնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորումը […]


Մարտ 18, 2010թ. 11:40

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Իգոր Տենյուխը ևս հրաժարական է տվել: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ծովակալը, որը նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցներից էր, իր հրաժարականը պատճառաբանել է «բարոյա-էթիկական հարցերով» ArmAr. am


Մարտ 18, 2010թ. 11:28

Թուրքիայում շարունակում են գնահատականներ հնչեցնել վարչապետ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի հնարավոր արտաքսման մասին հայտարարության առնչությամբ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար, իրավաբան Դենիզ Բայքալը կուսակցական ժողովի ժամանակ քննադատելով վարչապետի հայտարությունը, ասել է.«Թուրքիա աշխատելու եկած մարդկանց խնդրի օգտագործումը մի ինչ-որ այլ խնդրի լուծման համար բացարձակ անընդունելի է ու հակամարդկային»: Ըստ նրա, եթե նման արտահայտություն հնչեր ընդդիմադիր […]