18 Մարտ 2010

Մարտ 18, 2010թ. 17:10

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Սարգսյան նշել է, թե պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Անդրադառնալով […]


Մարտ 18, 2010թ. 16:44

Անդրանդառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի վերջին հայտարարություններին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այն բնորոշեց որպես ԼՂՀ բանակցային գործընթացի ծայրահեղականացում։ Պատգամավորն ընդգծեց, որ մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք գտնվելու են միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. «Այդ փաստը ևս մեկ անգամ ապացուցելու է, որ Արցախի Հանրապետությունում պետականորեն հաստատված և բնականոն […]


Մարտ 18, 2010թ. 16:29

2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%),  ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: […]


Մարտ 18, 2010թ. 16:17

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մեջ սեպ խրվի։ Դա հաստատեց նաև օրերս Լոնդոնում Թուրքիայի վարչապես Ռ. Էրդողանի արած հայտարարությունը։ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի այս դիտարկմանը և այն  հարցին, թե Հայաստանն ի՞նչ ջանքեր պետք է գործադրի Թուրքիայի կողմից ձեռնարկված նմանատիպ քայլերը կանխելու համար, […]


Մարտ 18, 2010թ. 16:01

Ինչպես հայտնի է, մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբումը  տարածել է  հայտարարություն, ուր ասված է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի հետ Էդվարդ Նալբանդյանի […]


Մարտ 18, 2010թ. 15:42

Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Կողմերը`  համաձայնագրի համաձայն, ուշադրություն կդարձնեն Ռուսաստանում հայապահպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը: ,«Համաձայնագրի հիմքում մի շարք կարևոր, առանցքային խնդիր են ընկած: Առաջինը հայապահպանության խնդիրն է: Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, նկատվում են լեզվական կորստի […]


Մարտ 18, 2010թ. 15:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով հյուրին` վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար: Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իրեն ուղեկցում է […]


Մարտ 18, 2010թ. 15:16

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զարքարյանը, անդրադառնալով անցած երկու օրերի ընթացքում  ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների միջև ծագած հայտնի տարաձայնություններին, նշեց, որ ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքական գործիչ ազատ է իր դիրքորոշումների և հայտարարությունների մեջ, որ 2003 թվականից  առայսօր կոալիցիայի ներսում բազմաթիվ խնդիրների շուրջ հակասություններ, անհամաձայնություններ, տարբեր դիրքորոշումներ են եղել. «Սա մեկ անգամ ևս խոսում է […]


Մարտ 18, 2010թ. 14:47

ՀՀ  Պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում’ Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: Մինչդեռ,   ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, նույն օրը ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ […]


Մարտ 18, 2010թ. 14:31

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված հայտարարությունը՝ հայ անօրինական միգրանտների հնարավոր արտաքսման վերաբերյալ,  անթույլատրելի քայլ էր: «Նման հայտարարությունները, անխոս, ոչ միայն վնասում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ ցույց են տալիս, որ նման հայտարարություններով Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ»: ԱԳ նախարարը նկատում է, որ Էրդողանի հայտարարությունը […]