ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը բանակցային գործընթացում ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Ավելին. նորաձև է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին […]
29 Մարտ 2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած` ՀՀ թատերական գործիչների միության ՙԱրտավազդ՚ ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակներին: ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշել է , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան […]
«Hurriyet» թերթն իր համացանցային կայքում հրապարակել է որոշ մանրամասներ Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցից: Ինչպես հայտնի է հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե: Թուրքիայի արտգործնախարարը խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին հույս է հայտնել, որ նախագահ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում հաշվի կառնի Թուրքիայի զգայունությունը ցեղասպանության հարցի նկատմամբ: Դավութօղլուն ընդգծել […]
Այս տարի մարտի 29-ին սկսվում է Ավագ Շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Յուրաքանչյուրը պետք է իր հոգու միջով […]
Արցախում արդեն նախապատրաստվում են Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի օրվան նվիրված տոնակատարություններին: Կառավարության որոշմամբ` արդեն հաստատվել է տոնական միջոցառումների ցանկը, կազմվել է այդ միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով` համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդգրկմամբ: Հանձնաժողովի` մարտի 24-ին կայացած առաջին նիստի օրակարգում ընդհանուր բնույթի կազմակերպչական հարցեր էին: Տարին հոբելյանական […]
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ՝ 1982թ. ծնված Խաչատրյան Լևոնը և 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը։ Gazeta.ru–ի տվյալով՝ վիրավորների թվում է 18–ամյա հայ պատանի՝ Մարտիրոսյան Համիկ։ Նրան տեղափոխել են Մոսկվայի թիվ 36 հիվանդանոց։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու հաջորդական պայթյուն է […]
«ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, որի պատճառով անհրաժեշտություն է առաջացել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցել են տարածաշրջան»: Մարտի 28-ին Ստեփանակերտում նման տեսակետ է հայտնել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի տեղեկատվական վարչությունից, ԼՂՀ ղեկավարության հետ համանախագահների հանդիպումը տեւել է մոտ 1,5 ժամ: Յուրի Մերզլյակովի խոսքով, տարվա […]
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է ճշտել, թե կա՞ն, արդյոք, Հայաստանի քաղաքացիներ մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյունից տուժածների […]
Թուրքիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը կուսակցության Սիիրթի նահանգային համաժողովւմ կրկին քննադատել է թուրքական իշխանություններին` հայտարարած քրդական հարցի եւ Հայաստանի հետ հարաբերությւոնների կարգավորման քայլերի համար: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Բայկալը նշել է, որ առկա խնդիրներին էթնիկ որակումներ տալը սխալ է եւ ավելացրել. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ է: Իհարկե, մենք թշնամի չենք: Պատմական […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցում պատասխանել է նաև հայկական թեմային առնչվող հարցերի: Այս մասին հայտնող թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` Էրդողանը լրագրողներին կոչ է արել նախքան ցեղասպանություն եզրաբառն օգտագործելը մի լավ տեղեկացվեն, քանի որ դա իրավական տերմին է: Իսկ Օբամայի կողմից ցեղասպանություն բառի օգտագործման առնչությամբ Էրդողանն ասել է. «Եթե […]




