ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում նշված է. «Հարգելի´ուսուցիչներ և ծնողներ, Սիրելի´ աշակերտներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: «Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու […]
1 Սեպտեմբեր 2009
Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև երեկ գիշեր ստորագրված արձանագրությունները անսպասելի էին ՀՀ քաղաքական դաշտի համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, կարծում էր, որ դա կլինի ավելի ուշ: Այսօր կայացած ասուլիսում թուրքագետը հարաբերությունների ներկա շրջադարձի պատճառ է համարում այն, որ Թուրքիան այլևս իր քաղաքականությունը չի կապում Ադրբեջանի կամքի հետ : Ռ. Սաֆրաստյանը չի բացառում, որ եթե ամեն […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա»։ «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերին, հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,-հայտարարել է Պոլուխովը։ Ըստ «Day.az»-ի
Ֆրանսիայի արձագանքը Ելիսեյան Պալատը հանդես է եկել հայտարարությամբ` Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների անհապաղ աշխուժացման, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու երկրներ միջև սահմանների բացման առումով: Հայտարարությունում նշվում է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հույսով և բավարարվածությամբ է ընդունել այսօրվա տարածած հաղորդագրությունը, ըստ որի Թուրքիայի և Հայաստանի մեջև բանակցությունների անհապաղ աշխուժացում է արձանագրվել ` դիվանագիտական հարաբերությունների վերականգնման […]
Երեկ ուշ երեկոյան ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, որ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ակնհայտ է, որ լուրջ անակնկալ էր հայաստանյան քաղաքական ուժերի ու գործիչների համար: Վաղ առավոտից «ԱրմԱր»-ի լրագրողներին չի հաջողվում պարզաբանումներ ստանալ մեր գործիչներից, քանի որ վերջիններս նախընտրում են առհասարակ հրաժարվել […]
Թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի կառավարության հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ ունեցած պայմանավորվածությանն ու ասել, որ որևէ խոսք չկա սահմանը բացելու մասին: Ըստ նրա, հրապարակված արձանագրություններով ընդամենը կարևոր քայլ է արվել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից անպատճառօգուտ […]
«Հրապարակվել է Թուրքիայի և Հայաստանի միջև տարիներ անց առաջին անգամ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու նպատակով պատրաստված «ճանապարհային քարտեզ» փաստաթղթի բովանդակությունը: Սերժ Սարգսյանն էլ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին է մասնակցելու»,- գրել է թուրքական «Սաբահ» թերթը: Ըստ թերթի, հրապարակված փաստաթղթի շուրջ քննարկումներն ավարտելուց հետո կողմերը պետք է այն ստորագրեն և ներկայացնեն խորհրդարանների վավերացմանը: Սակայն, թե երբ այն կվավերացվի, թերթը […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական հաստատությունների տնօրինություններին, մանկավարժներին և դասախոսներին, ուսանողներին և աշակերտներին: Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ արգասավոր լինի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ուշիմությամբ ու ջանադրութամբ ամբարեն իրենց մատուցվող գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր ժողովրդին, մեր Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն: Վաստակով լեցուն […]
«Այս փուլում Թուրքիան չի նախատեսում բացել հայ-թուրքական սահմանը»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը։ Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը»։ Ըստ Vesti.az-ի
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի ՀանրապետությունըՂեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ, Նկատի ունենալով վստահության և երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Որոշելով զարգացնել և խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, […]




