Ըստ ԼՂՀ կառավարության սահմանված կարգի, 2009 թվականին աշնանացանի համար պետությունից վարկ ստանալու համար հողագործները պետք է առաջին հերկը կատարեին մինչև սեպտեմբերի 10-ը: Ժամկետն արդեն լրացել է, և գյուղատնտեսության նախարարությունում ամփոփում են արդյունքները: Գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանի խոսքերով, սահմանված ժամկետում առաջին հերկի իրականացումը ինքնանպատակ չէ: Դա են պահանջում հացագործության տարրական ագրոկանոնները: Ժամանակին կատարված աշխատանքն ազդում է […]
15 Սեպտեմբեր 2009
Պարզեցինք, որ բոլորը փաթեթներով են Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների կուսակցապետերի հետ համատեղ անցկացնելու է հանդիպում-քննարկում` նվիրված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին: Նկատենք, որ նման ձևաչափով Հայաստանի նախագահն արդեն երրորդ անգամ է հանդիպում կուսակցության ղեկավարներին: Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ մինչ օրս հնչել են տարաբնույթ գնահատականներ ու մեկնաբանություններ, շատ հաճախ ոչ բավարար հիմնավորված […]
Armar-ը, հղում կատարելով թուրքական «Սաբահ» թերթին, տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում սպասվում է հայ-թուրքական քառակազմ հանդիպում, որին ներկա էին լինելու Սերժ Սարգսյանը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանը և Ահմեթ Դավութօղլուն: Տեղեկությունը մեկնաբանել է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը. «Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը և հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ […]
Ինչպես տեղեկացրել էր armarlur.com-ը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պատրաստվում է Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության դեմ բողոքի ցույցեր կազամակերպել: Դաշնակցությունը նաև հայտարարել էր մեկ այլ ծայրահեղ քայլի` հացադուլի, դիմելու մասին: Օրերս ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահաբար ասել, էր, թե այս գործողությունների կազմակերպման համար կուսակցությունն ունի և անհրաժեշտ ներուժը և քաղաքական կամք: Սակայն , […]
Թուրքիա ծրագրված իր այցի նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդարձակ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, որտեղ անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ու երկու երկրների միջև սահմանի բացման խնդրին: Մասնավորապես, հակադարձելով լրագրողի այն դիտարկմանը, թե հայկական նախաձեռնությունը կարող է քիչ հետաքրքրություն ներկայացնել Սիրիայի նախագահի համար, վերջինս ասել է. «Ձեզ համար կարող է զարմանալի […]
Թիրախային խմբում ճգնաժամային իրավիճակի ստեղծումը տեղեկատվա-հոգեբանական ազդեցության արդյունավետ մեթոդներից է: Այն իրականացվում է անելանելի իրավիճակի մասին բացասական միֆերի և, ընդհանրապես, բացասական տեղեկատվության տարածման միջոցով: Ճգնաժամի հիմքը կարող է լինել ոչ միայն իրական, այլև վիրտուալ (միայն ԶԼՄ դաշտում գոյություն ունեցող), որը բարդ տեղեկատվական պրոցես է, քանի որ անհրաժեշտ է համոզել մի բանում, որը գոյություն չունի: Նման […]
Եթե նա կենդանի լիներ, ապա այսօր կդառնար 55 տարեկան: Հրանտ Դինքը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: 1961թ. տեղափոխվել է Ստամբուլ: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, սովորել Ստամբուլի համալսարանի կենդանաբանության ֆակուլտետում: Սակայն ճակատագիրը նրան այլ ընթացք էր վերապահել: Դինքը լրագրությամբ սկսել է զբաղվել զինվորական ծառայությունից հետո: Եվ արդեն 1996 թվականից ի վեր` «Ակոս» երկլեզու թերթի […]




