3 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 3, 2009թ. 12:37

Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Սուխումիում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը` ի պատասխան Թուրիքայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Ավելին, չի էլ պատրաստվում Հյուսիսային Կիպրոսի հետ առևտրի մեջ մտնել, ինչպես այսօր տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները: Նա ասել է, որ Ռուսաստանը չի […]


Հոկտեմբեր 3, 2009թ. 12:09

Սերժ Սարգսյանի համազգային ուղևորության առաջին օրը,  հայությունը բողոքով դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջին ընդվզումը տեղի ունեցավ Փարիզում` այն պահին, երբ նախագահը պատրաստվել է ծաղիկներ դնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում կառուցված Կոմիտասի հուշարձանի մոտ։ Հավաքված 1000 սփյուռքահայերին ֆրանսիացի ոստիկանները` հարվածներ հասցնելով, հետ են մղել:   Ստացված տեղեկատվության համաձայն`կան վիրավորներ: Armar.am


Հոկտեմբեր 3, 2009թ. 11:47

Ադրբեջանին գոհացնելու համար Թուրքիայի կառավարությունը շարունակում է պատժել  NTV հեռուսաալիքին: NTV-ի լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել ոչ նախագահ Աբդուլա Գյուլի այցը Նախիջևան, ոչ էլ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Բրյուսելյան հանդիպումները: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Ադրբեջանը հասավ իր նպատակին. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի շարք հաղորդումներ կազմակերպելու համար, NTV-ի լրագրողների առաջ փակվում են բոլոր դռները: Առանց պատճառաբանության մերժվում է […]


Հոկտեմբեր 3, 2009թ. 11:01

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Armar.am կայքի շրջանակներում շարունակում ենք հրապարակել մեր վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերացումները` Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:


Հոկտեմբեր 3, 2009թ. 10:56

«Թուրքիան Եվրամիության ինտեգրման ուղղությամբ լուրջ քայլեր է կատարում», այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության ընդլայման հարցերով պատասխանատու Օլլի Ռեյնը` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Լրագրողներն այս անգամ էլ չեն շրջանցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեման: Ռեյնը հույս է հայտնել, որ ֆուտբոլային դիվանագիտությունը կտա իր դրական արդյունքները, երկու երկրները կկարողանան […]


Հոկտեմբեր 3, 2009թ. 10:00

Թուրքական «Արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» որպես Հայաստանին և հայությանը նետված դիվանագիտական պատերազմի մարտահրավերներ, թևակոխել են ավարտական փուլ, այն է` փաստաթղթերի վավերացում և գործնական կիրառում: