«Մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, այդ մասին արդեն Ադրբեջանին փոխանցվել էր անհրաժեշտ տեղեկությունը»: Այս խոստովանությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արել է «Էլ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Վերլուծելով տարածաշրջանային խնդիրները, նա դարձյալ կրկնել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի Կովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատվի: Ավելին, նա դարձյալ համոզմունք է […]
26 Հոկտեմբեր 2009
«ԱՐՄԱՐ» կայքը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի զրույցների շարքը` վերտառության մեջ նշված թեմայով: Այս զրույցում փորձ է արվում խնդիրը դիտարկել մոսկովյան Կրեմլի աշտարակներից: ՌՈՒՍԱՍՏԱՆ Երևի թե հարկ չկա ապացուցելու, որ Ռուսաստանն «այս գործին» ամենից մոտիկ ու ամենից սերտ առնչվող պետությունն է: Երեկ նա տեր ու տիրակալ էր Հարավ-կովկասյան տարածաշրջանում, բայց և […]
2009 թվականի ինը ամիսների ընթացքում Ադրբեջանում առգրավվել է 908 կգ թմրանյութ, ինչը 61%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում առգրավվածի համեմատությամբ: Իրավապաշտպան Էլդար Զեյնալովի գնահատմամբ, Ադրբեջանի բնակչության 5%-ը թմրամոլ է: Այդ մասին նշում է ադրբեջանական «zerkalo.az»-ը: Նույն թերթը նաև տեղեկացնում է, որ 2009թ. Ադրբեջանում մեծ չափերի են հասել մանկապղծության դեպքերը: Վերջերս ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են […]
Զրույց «Հայկական ճարտապետությունն ուսումնասիրող կազմակերպության» Երեւանի գրասենյակի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ –Պարոն Կարապետյան, օտար մշակույթը սեփականելու ադրբեջանական նկրտումները նորություն չեն ոչ մեզ, ոչ էլ տարածաշրջանի մյուս ազգերի համար: Սակայն վերջին շրջանի հրապարակումները պարզապես հասել են խելացնորության աստիճանի, որովհետեւ Էջմիածնի մայր տաճարում մահմեդական, առավել եւս՝ թուրքական հետքեր որոնելը դուրս է բանականության սահմաններից: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ […]
Հայ երիտասարդությունն անհանգստացած է, որ այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները: Այս անհանգստություն հատկապես արտահատվեց հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացի ֆոնի վրա, երբ Թուրքիան ամեն կերպ փորձում է արցախյան հիմնահարցը ներառել հայ- թուրքական հարաբերություններում: Երիտասարդական տարբեր կառույցներ խիստ մտահոգված են, որ Թուրքիայի ղեկավարներն սկսել են Արցախի հարցը դիտարկել որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման: […]
Ոչ մի հույս չկա, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն առանց Լեռնային-Ղարաբաղի հարցում դրական առաջխաղացման: Այդ մասին, ինչպես հաղորդում է Al jazera հեռուստաընկերությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն` ավելացնելով, որ կարևոր է այն մթնոլորտը, որում խորհրդարանը կարող է վավերացնել նման կարգի պայմանագրերը: «Մենք գործում ենք Սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշումներ գործադրել խորհրդարանի վրա արձանագրությունները վավերացնելու […]
Թուրքական «Սթար» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը ասել է. «Հայաստանի հետ մշակութային ոլորտում համագործակցության ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Համագործակցության առաջին քայլը լինելու է թուրք-հայկական սահմանին գտնվող Անի քաղաքի վերականգնումը` երկու երկրների մասնագետների համատեղ ջանքերով»: Թուրք նախարարն ասել է, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվելու, և խոստացել է […]
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Իսրայելում խիստ վրդովված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցից: Պատասխանելով բրիտանացի լրագրողի հարցերին` Էրդողանը, կորցնելով ինքնատիրապետման զգացողությունը, քննադատել է Իսրայելի կողմից վարվող ներկայիս քաղաքականությունը: Նա ասել է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է, որ Գազայի դեմ միջուկային զենք կկիրառի: Իսրայելի արտգործնախարարություն էլ […]
Այսօր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին, որպեսզի նրանց ներկայացնեն մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պլաններն ու նախապատրաստեն 2009 թվականի դեկտեմբերին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը ԵԱՀԿ նախարարների Խորհրդի նիստի ընթացքում: Իսկ ընդամենը […]
ՀՀ-ի իրավահաջորդության խնդիրը կամ Հայոց պետական այրերի մեղքերի սրբագրման նոր միջոց Վահե ՍԱՐԳՍՅԱՆ Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմամբ հասարակական լայն քննարկումների մեկնարկից հետո մեջտեղ եկան մի շարք հարցադրումներ, որոնց նկատմամբ հանրությունը մինչ այդ ոչ միայն անտարբեր էր, այլև անտեղյակ։ Դրանցից էին, օրինակ, 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, սահմանների ճանաչման կամ չճանաչման իրավական մեխանիզմները, այս կամ այն պետությանը […]




