5 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 5, 2009թ. 21:24

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկիր խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս վիճակը։ «TrendNews»


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:39

Ջերմեն Թեյլորը (ԱՄՆ)`աշխարհի նախկին չեմպիոնը միջին քաշային կարգում, ով հոկտեմբերի 17-ին Բեռլինում մենամարտելու է IBF վարկածով աշխարհի բռնցքամարտի  գործող չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է, որ պատրաստ է պատժել իր հակառակորդին ամենաչնչին սխալմունքի դեպքում: «Արթուր Աբրահամը լուրջ մրցակից է, և շատերը նրան հաղթող են համարում մեր մենամարտում: Ես ինձ հոյակապ եմ զգում և  կենտրոնացած եմ […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:37

Ավելի քան 12,000 ամերիկահայեր հավաքվել էին Լոս Անջելեսի Beverly Hilton Hotel հյուրանոցի մոտ` իրենց բողոքն արտահայտելու համար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Ինչպես հայտնում է Ասպարեզը, արձագանքելով համահայկական ուղեւորության շրջանակներում Սփյուռքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը` ցուցարարները կանգնել էին հյուրանոցի մոտ պաստառներով, որոնց վրա գրված էր` «Սերժ, մի’ դավաճանիր հայ ազգին», «Թուրքիա, ընդունիր Ցեղասպանությունը», […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:32

«Նովոստի-Գրուզիա»   գործակալության հաղորդմամբ` Հայաստանն ու Վրաստանը պետք է ակտիվացնեն սահմանազատման   դիրքորոշումները հստակեցնելուն ուղղված երկխոսությունը: Բանակցությունների ժամանակ վրացական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմից` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Չսահմանազատված հատվածների առնչությամբ երկու կողմի փորձագետներին հանձնարարվել է կոնկրետ առաջարկներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ երկխոսությունն ակտիվացնելու ցանկություն»,- ըստ «Նովոստի-Գրուզիա»-ի, […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:20

«Ռեգնում» լրատվական գործակալության տվյալներով` հոկտեմբերի 5-ին  Երասխ-Երևան ճանապարհի վրա` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել միջադեպ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի և Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի  միջև վեճ է ծագել, որի արդյունքում  Զադոյանը մեքենայի բանալիով հարվածել է պատգամավորի գլխին, որին վերջինս պատասխանել է հինգ կրակոցով` իր սեփական «Բրաունինգ» մակնիշի ատրճանակից: Արթուր Զադոյանը  վնասվածքներ […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:15

«Բարսելոնան» հույս ունի համոզել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեին`  խմբի կիսապաշտպան Անդրես Ինյեստային չհրավիրել ազգային հավաքական, քանի որ մարզիկը նոր է ապաքինվել ստացած վնասվածքից: Ինչպես հայտնի է, իսպանացիները, ովքեր վաղաժամ ապահովել են իրենց մասնակցությունը աշխարհի խաղերին, հոկտեմբերի 10-ին Երևանում խաղալու են հայերի հետ, իսկ 4 օր անց` Բոսնյայի: «Բարսելոնայում» գտնում են, որ Ինյեստային […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 19:07

Այսօր հայկական ժողովրդական պարերը պահպանման, ճիշտ մեկնաբանման և անդադար կիրառման կարիք են զգում: Ստեղծվելով հազարամյակների ընթացքում և ներկայացնելով հայի ոգին ու կենցաղը, ուժն ու նազանքը` այսօր այդ պարերը շատերի կողմից մոռացության են մատնվել: «Մշակութային հեղափոխություն» ասվածը, որը Հայաստանի Հանրապետություն ներթափանցեց հետխորհրդային շրջանում, իրականում ազգային ամեն ինչի հիմքերը սասանելու և ամեն մի ապազգային և հաճախ բարոյականությունից […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 18:25

15 տարի պայքարում ենք ԼՂՀ բուն տարածքի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման համար: Ոչ մի շարժ: Բայց չէ՞ որ եթե այդ տարածքները վերաբնակեցված լինեին, մենք այսօր չէինք ունենա մադրիդյան սկզբունքներ, չէինք ունենա Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները ԼՂ հիմնախնդրին շաղկապելու փորձերը: Ես վախենում եմ, որ նրանք, ովքեր հայտարարում են, թե մենք հպարտ այս ճանապահով կգնանք, այդ ճանապարհը […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 18:15

«Ինձ համար 2 տեսակետ և տարբեր ըմբռնումներ կան. առաջինը համահայկականն է, որովհետև այս հարցը համայն հայության հարցն է, և կասկած չկա, որ հայությունը խռովքի մեջ է, հայությունը մտահոգված է, թե ապագան ինչ պիտի լինի»,- Սփյուռքի հայկական գաղթօջախներում ՀՀ նախագահի համահայկական այցելության շրջանակներում նյույորքյան հանդիպումից հետո իր տեսակետն է արտահայտել Մեծի Տանն Կիլիկիո արևելյան ԱՄՆ թեմի […]


Հոկտեմբեր 5, 2009թ. 18:06

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին»: Նման վստահություն հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատճառն այն է, որ հայ-թուրքական բաց սահմանն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Ի վերջո, երկու կողմերի վրա էլ ճնշում գործադրվելու է. «Եթե գերտերությունները շահագրգռված չլինեին այս խնդրում, […]