14 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 14, 2009թ. 21:30

Այս պահին ավարտվեց Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների  և ԱԳ նախարարների զրույցը:    Սարգսյանը և   Գյուլը ընդառաջ եկած լրագրողներին ասել են, որ հանդիպումը կառուցողական է եղել: Երկու նախագահները հույս են հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին ոչինչ չի խոչընդոտի: Անդրադառնալով  սպասվող ֆուտբոլային խաղի` ասել են, որ  ակնկալում են դիտել  գեղեցիկ ֆուտբոլային խաղ: Այժմ երկու երկրների […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 21:19

Ադրբեջանի հարավային շրջաններում, Իրանի Իսլամական Հանրապետության սահմանակից հատվածում, 2009 թվականի միայն առաջին 9 ամսվա կտրվածքով, թմրանյութերի անօրինական ապրանքաշրջանառության 50 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով, առգրավվել է 112 կգ ընդհանուր քաշով թմրանյութ: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի հարավային շրջանի, ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր բաժինը: Ադրբեջանական լրատվության համաձայն` առգրավված թմրանյութերից 92 կգ 170 գրամ եղել է […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 20:00

Հայաստանի ժամանակով 19:59 րոպեին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակությունը ժամանեց «Ալմիրա» հյուրանոց: Հյուրանոցի բակում նրան դիմավորեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Երկու նախագահները, պաշտոնական ընդունված ձեռքսեղմումից հետո, մտան հյուրանոց: Տեղեկացնենք, որ հյուրանոցի բակում նախագահ Սարգսյանի ժամանմանը սպասում էին մեծ թվով` տարբեր երկրներից ժամանած լրագրողներ: Քիչ անց փակ դռների հետևում կկայանա երկու երկրների նախագահների և ԱԳ նախարարների […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 19:41

Սենսացիոն քաղաքական ընդհարումներ են տեղի ունենում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեղական «Լիդեր tv» հեռուստաընկերությանն այսօր առավոտյան տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունն ու նաև Բուրսայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը: Մամեդյարովի խոսքով.  «Հայաստանին հաջողվեց ջախջախել թուրքական լեգենդար դիվանագիտությունն ընդամենը երեքուկես ժամվա ընթացքում: Հայերը ցույց տվեցին, որ դիվանագիտորեն  վախ […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 19:27

Այսօր Ադրբեջանի ՍՕԿԱՌ ընկերությունը եւ ռուսական Գազպրոմը ստորագրել են միջնաժամկետ պայմանագիր, ըստ որի Ադրբեջանը տարեկան 500 միլիոն խմ գազ է վաճառելու Ռուսաստանին: Ստորագրումից հետո Գազպրոմի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հասյտարարել է, թե պայմանագիրը ենթադրում է նաեւ երկարացնել ժամկետները, ինչը թույլ է տալիս ասել, որ այն երկարաժամկետ պայմանագիր է:


Հոկտեմբեր 14, 2009թ. 18:40

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Ինչպես տեղեկացրին պաշտպանի գրասենյակից, նամակում, մասնավորապես նշվել է. ««Չորրորդ իշխանություն» օրաթերթում տպագրվել է, որ սույն թվականի հոկտեմբերի 11-ին Երևանի կենտրոնում (Կոնսերվատորիայի դիմաց) իրականացվել է ծառահատում: Ընդ որում, ծառահատումն իրականացվել է գիշերային ժամերին: Մինչ այդ` 17.09.2009թ., մի շարք էլեկտրոնային կայքէջերում տեղեկատվություն է զետեղվել առ […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 18:30

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արդեն Բուրսայում է: Հայաստանի ժամով 18:26 նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Բուրսայի օդանավակայան: Հայաստանի նախագահի պատվիրակությանը դիմավորեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և մի շարք թուրք պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանիн ուղեկցող  պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտաքին գործերի փոխնախարներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը և այլ  պաշտոնատար անձինք: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները Հայաստանի և […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 18:00

Հրանտ Դինքի սպանությունը շատ խոր արմատներ ունի. այդ մասին ասել է Դինքի ընտանիքի շահերի պաշտպան Ֆեթիյե Չեթինը։ Ըստ նրա, Դինքի սպանության մեղավորներն ի հայտ կգան այն ժամանակ, երբ բացվեն իրական կազմակերպիչների դիմակները: Խոսելով վերջին լսումների մասին` Չեթինը նշել է, որ դատալսման ընթացքում ի հայտ են եկել որոշ մանրամասներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ մեղադրյալ […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 17:35

Այսօր «Փաստարկ» ակումբում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը պարզաբանումներ տվեց երկու օր առաջ ՀԱԿ-ի արած հայտարարությանը: Նա նշեց, որ իրենք ստորագրված արձանագրությունները գնահատում են որպես «Ցյուրիխյան ուրացման գործընթաց»: Նա կոչ արեց` ժողովրդին ասել ճշմարտությունը: «Ցեղասպանության հարցում Հայաստանը գնաց զիջումների` դրա դիմաց ակնկալելով ստանալ բաց սահմաններ,-ձևակերպեց նա:- Հայ-թուրքական պատմական հանձնաժողովի կետով Ցեղասպանության հարցը հանվում է […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 17:25

Թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ազգային սոցիալիստական կուսակցությունն առաջարկել է երկրի խորհրդարանում քննարկումներ սկսել հայ – թուրքական արձանագրությունների շուրջ: Բացի այդ, կուսակցությունն առաջարկել է ետ կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին և վերանայել անդամակցությունը միջազգային այն ծրագրերին, որոնց մասնակցում է նաև պաշտոնական Անկարան: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ադրբեջանում անահանգստություն կա, որ Հայաստանի հետ […]