ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին մասնակցելու նպատակով ս. թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Այցի ընթացքում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին եւ հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների հետ: Փարիզում տեղի է ունենալու նաեւ ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր […]
6 Հոկտեմբեր 2009
Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների ստորագրած համատեղ հայտարարությանը միացել է նաև Արմեն Ավետիսյանի գլխավորած «Հայ արիների միաբանությունը»։ Արմեն Ավետիսյանի կարծիքով նախագահի կեցվածքը վկայում է, որ իշխանությունները տրամադրված են ստորագրել արձանագրությունները, և «եթե դա տեղի ունենա, ստեղծված համախմբումն ի վիճակի կլինի չթույլատրել հետագայում ստորագրված արձանագրությունները կյանքի կոչելը»։ Armar.am
Օրերս Armar.am-ի թղթակիցն արդեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի որոշ մարզերում անցկացվող քննարկումներին ու հասարակական կարծիքի հետազոտություններին և դրանց հնարավոր հետևանքներին: Թևան Պապյանի կողմից իրականացվող այս քննարկումներն ու հարցումները, որոնք ֆինանսավորվում են արտերկրից, չե՞ն կարող արդյոք շփոթության մեջ գցել հայ հասարակությանը` ազդելով նրա զգոնության վրա: Անհանգստացած այս […]
Այսօր 11 կուսակցություններ միասնական հայտարարություն են ստորագրել՝ ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների: Այն ստորագրել են մասնավորապես՝ ՀՅԴ, ՀՌԱԿ, «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», Ժողովրդական կուսակցություն (Տիգրան Կարապետյան), «Գոյամարտ» համազգային կուսակցություն, «Մայր հայրենիք», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Միավորված հայեր», «Ազգային միասնության ուխտ», ՀԴԿ կուսակցությունների ղեկավարները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը լրջագույն […]
«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց […]
Բրիտանական BBC հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Հայաստանը և Թուրքիան մեկմեկու հակասող լուրեր են տարածում: Բրիտանական հեռուստաալիքի համաձայն, թուրքական կողմը շտապում է հայտնել, թե հոկտեմբերի 10-ին արձանագրությունները ստորագրվելու են: Մինչդեռ հայկական կողմը հակադարձում է, որ ստորագրման օրը վերջնականորեն որոշված չէ և որ դա ընդամենը նախանական պայմանավորվածություն է: BBC-ին նաև հայտնել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը […]
Այսօր «Էրեբունի պլազայում» Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում հայ-թուրքական հարաբերությունների և նախաստորագրված պայմանագրի վերաբերյալ: Ներկա էին բոլոր այն կուսակցությունները, որոնք, կիսելով ՀՅԴ-ի կարծիքը, դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերություններին և մնացած քաղաքական ուժերին ևս կոչ են անում չստորագրել հրապարակված արձանագրությունների տակ, եթե այն մնալու է առանց փոփոխության: Հայ-թուրքական հարաբերություններին դեմ է ստորագրել 11 […]
Ղարաբաղյան պատերազմի վետերանների Երկրապահ միության հայտարարությունը Իշխանությունները պարտավոր են մշակել և կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համկարգ,որ նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, ապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը և քաղաքացու անվտանգությունը: Մինչդեռ մեզանում ամրագրված հասարակական-քաղաքական հարաբերությունների տրամաբանությունը արմատապես հակառակն է ապացուցում: Իշխանությունների գործունեությունը վերահսկող քաղաքական կուսակցությունները, հատկապես նրանք, որոնց ծրագրային դրույթները խարսխված […]
ՀՀ ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տարածքային ամբողջականության խնդրին: «Ես բազմիցս տարակուսանք եմ հայտնել տարիներ շարունակ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ներով ցուցադրվող կամ տպագրվող Արցախի Հանրապետության քարտեզի աղավաղման կապակցությամբ: Փաստորեն, որպես ԼՂՀ-ի քարտեզ տարածվում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Շահումյանի շրջանի միասնական տարածքը […]
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարեց, թե հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքողները փորձում են առաջ քաշել գոյություն չունեցող խնդիրներ։ Մինչդեռ ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է, որ արձանագրություններում Ղարաբաղի և Ցեղասպանության ճանաչման հետ կապված նախապայման չկա, Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, ուստի այդ հարցը շահարկողները՝ ազգի տականքներ են։ Անդրադառնալով, Հայաստանի և Սփյուռքի […]




