Իսրայելի արտգործնախարարությունը վստահեցրել է, որ թուրք-իսրայելական ճգնաժամ չի նկատվում: Արտգործնախարարի տեղակալ Դանի Ալոն, Իսրայելի խորհրդարանում գնահատելով Անկարայի հետ հարաբերությունները, շեշտել է, որ դիվանագիտական և ռազմական հարաբերությունները Թուրքիայի հետ դեռ շարունակում են զարգանալ: Նա խորհուրդ է տվել գործել խելամիտ, վստահեցնելով, որ երկկողմանի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել, և որ Թելավիվն ունի միջոցներ այս խնդիրը լուծելու համար: […]
22 Հոկտեմբեր 2009
«Մեր ադրբեջանցի եղբայրները չպետք է անհանգստանան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար ունի նույնքան մեծ կարևորություն, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունն է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից և կայունությունից կարևոր բան չի կարող լինել»: Այդ մասին Բաքվում տված մամուլի ասուլիսում մեկ անգամ էլ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, Թուրքիայի ջանքերով է, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի […]
«Հարավային հոսք» գազատարի շինարարությունն այսօր Իտալիայի, Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետների նախատեսված բանակցությունների հիմնական թեման էր: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարության հետ կապված խնդիրները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ քննարկել են հեռախոսով: Ինչպես հիշեցրել է թուրքական TRT հեռուստաալիքը, մի քանի օր առաջ Դմիտրի […]
Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը չեղյալ է հայտարարել Կիպրոսի թուրքական հատվածին 42 մլն եվրո օգնություն ցուցաբերելու մասին նախապես ընդունած որոշումը: Եվրահանձնաժողովի այս քայլը պայմանավորված է այն փաստով, որ Հյուսիսային Կիպրոսում ստեղծվել է քաղաքական լարվածություն, ավելին, կիպրական հարցը մտել է փակուղի: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Եվրամիությունը Եվրահանձնաժողովում Կիպրոսի հարցերով զբաղվող նախկին պատասխանատու […]
Պարոն Նախագահ, հաշվի առնելով Ձեր այցելությունների հաճախականությունը եւ հստակ պարբերականությունը` յուրաքանչյուր այցի ընթացքում Դուք փոփոխություններ նկատո՞ւմ եք արդյոք: Ո՞րն է բանակի մարտունակության Ձեր գնահատականը: Այսպիսի այցելությունները նպատակ են հետապնդում մարտական դիրքերում, զորամասերում ծանոթանալու առաջընթացին, այն խնդիրների կատարման ընթացքին, որոնք առկա են զորքերի առօրյայում կամ նախորդ այցելությունների ժամանակ դրվել է նրանց առջեւ: Ես չեմ կարող պատկերացնել, […]
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը կողմ արտահայտվելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, միաժամանակ թուրքական կառավարության առջև հնչեցրել է վերջիններիս համար ոչ հաճելի հարցադրումներ: Խոսքը վերաբերում է Հայկական հարցին: Քուրդ պատգամավորները նախ հիշեցրել են, որ Թուրքիայում «հայ», «հայկական» բառերը հնչել են իբրև անեծք, ինչը խոսում է թուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ տածվող թշնամանքի մասին: Որպես ասվածի հաստատում, նրանք ներկաներին […]
Այսօր թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն արձագանքում են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ երեկ Թուրքիայի Մեջլիսում Դավիթօղլու կողմից ներկայացված պարզաբանումներին: Գրեթե բոլոր լրատվամիջոցներն արձանագրում են, թե քննարկումներից պարզ է դարձել, որ խորհրդարանի մեծ մասը դեմ է այս փաստաթղթի վավերացմանը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթից հետո հանդես են եկել խորհրդարանի բոլոր խմբավորումները, որոնք բարձրացրել են թուրքական […]
Փակ և ապահո՞վ, թե՞ բաց և զարգացած Հայ-թուրքական արձանագրություններն արդեն ստորագրված են, և այսօր հնչող կոչերն այլևս ուղղված են դրանց վավերացման ու սահմանների բացման դեմ: Իսկ առկա անհանգստությունը հիմնականում պայմանավորված է թուրքական շուկայի` հայկական տնտեսության վրա բացասական ազդեցության վտանգով: Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, որոնք պնդում են, թե սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, […]
Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր շրջանառվող գլխավոր թեման հայ-թուրքական արձանագրությունների քննարկումն էր թուրքական Մեջլիսում եւ դրանք խորհրդարանի քննարկմանը ներկայացնող Դավութօղլու բուռն ելույթը: Վերջինիս անդրադառնալով` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց, որ արտգործնախարարի ելույթը Թուրքիայի գործողություններից չտարբերվող քայլ է, որոնցում քաղաքագետը չի նկատում դիրքորոշման որեւէ կոշտացում կամ մեղմացում: «Դավութօղլու` Մեջլիսում ունեցած […]
Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ, տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Բանաձեւն իր բովանդակությամբ նման է այս տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձեւին: Հոկտեմբերի 21-ին ներկայացված բանաձեւի նախագիծը կոչ է անում ԱՄՆ նախագահին` երաշխավորել, որ […]




