Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 26-ին հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ: Ինչպես տեղեկացրին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Լյուքսեմբուրգում նախարար Է. Նալբանդյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Armar.am
23 Հոկտեմբեր 2009
«Բաքուն փորձում էր մարսել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները»,-այս միտքն են արձանագրում գրեթե բոլոր թուրք վերլուծաբանները` պարզաբանելով Ադրբեջանի` Թուրքիայի նկատմամբ դրսևորած հիստերիկ պահվածքը: Այս առումով թուրքական լրատվամիջոցները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Բաքու կարծես թե դրական արդյունքներ է տվել: «Ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները այլևս վիրավորանքներ չեն պարունակում, ավելին, Ադրբեջանը քայլեր […]
Այս օրերին հայկական մամուլն ու անգամ պաշտոնական աղբյուրները խոսում են թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման մասին, մինչդեռ հիմա արձանագրությունները պարզապես ներկայացվելու են մեջլիսի նախագահությանը, որն էլ այն կհանձնի խորհրդարանի արտաքին հանձնաժողովին: Այս մասին ArmAr-ին տեղեկացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Եվ միայն հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո արձանագրությունները կներկայացվեն քննարկման: Պարոն Չաքրյանի խոսքերով, թուրքերն ամեն կերպ կձգձգեն արձանագրությունների […]
«Նախորդ դարասկզբին հայ ժողովուրդը, վստահություն տածելով Ազատության, Հավասարության և Եղբայրության մասին երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության հռչակած սկզբունքների նկատմամբ, հավատ ընծայեց Օսմանյան պետության վերածնության գործին, բայց շատ չանցած` հանկարծակիի եկավ Օսմանյան հեղափոխության արյունոտ շրջադարձից և նորից կանգնեց նահատակության իր վաղեմի ճակատագրին դեմ հանդիման: Այս անգամ, սակայն, հենց երիտթուրքերը հանդիսացան հայերի լայնածավալ կոտորածների տխրահռչակ հեղինակները` դրանով […]
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ինչպես հայ-թուրքական արձանագրություններին, այնպես էլ Ադրբեջանում թուրքական դրոշի հետ ծագած խնդրին: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը չի վնասի Ադրբեջանին: Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին ծագած թուրք-ադրբեջանական լարվածությանը, նա ասել է. «Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ և […]
Դավութօղլուի խոսքերից պարզ է դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագիրը զուտ թուրքական ծրագիր է: Նա իր ելույթում մի քանի անգամ շեշտել է այդ մասին. «Մենք մի քանի տարի առաջ Կովկասում շրջանառության մեջ դրեցինք այս գործընթացը»: Ապա հավելել է, որ Թուրքիայի կողմից նման գործընթացի շրջանառումը երեք նպատակ է հետապնդում. նախ հասնել նրան, որ, իր խոսքերով, «կողք […]
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին այն փոքր հաճույքի համար, որ Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի թուրք հարձակվող Գոքդենիզ Քարադենիզի գոլի շնորհիվ վերջինս պարտության մատնեց Իսպանիայի «Բարսելոնային»։ Ինչպես նշում է թուրքական TRT հեռուստաալիքը, Պուտինն ասել է. «Թուրք ֆուտբոլիստն է խփել հաղթական գոլը, և մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար»։ […]
Հարցազրույց «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանի հետ –Պարոն Կարապետյան, 1994 թվականին կնքվեց Արցախի պատերազմի զինադադարը, ավելի ուշ սկսվեց Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովող տարածքների վերաբնակեցումը: Բայց… կարճ ժամանակ հետո այդ քաղաքականությունն այլ ընթացք ստացավ: Ի՞նչն էր դրա պատճառը: -Այդ տարածքների պահպանման խնդիրն անչափ կարևոր է, ի՞նչ ենք անելու, որպեսզի պահենք այդ տարածքները: Տարիներ առաջ ԽՍՀՄ […]
Այսօր նման վստահություն հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. «Արձանագրությունները չեն ստորագրվի մինչև ապրիլի 24-ը, անգամ մինչև հաջորդ տարի, եթե հաշվի էլ առնենք, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն են»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը կարծում է, թե արձանագրությունների վավերացումը միայն մի դեպքում է հավանական` եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Ղարաբաղյան խնդրի` […]
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նաև անդրադարձել է հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզի եւ հանրապետական Ջոն Էնսայնի կողմից ներկայացված Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի նոր նախագծին: Նշենք, որ այն համարյա նույնությամբ կրկնում է տարվա սկզբում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ներկայացված 252-րդ բանաձևը: Կիրո Մանոյանը […]




