Հայաստանը պարտավոր է մերժել համագործակցությունը նենգ երկիր հետ ArnAr.am-ի թղթակիցը Ցյուրիխից հայտնում է, որ համաձայն արարողակարգի, նախատեսված էր, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները պետք է հանդես գային հայտարարություններով, որին պետք է հաջորդեր արձանագրությունների ստորագրման արարողությունը: Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակությունը ամենևին չի գոհացրել հայկական կողմին, և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է […]
10 Հոկտեմբեր 2009
Ընդամենը վայրկյաններ առաջ ArmAr.am-ի թղթակիցը Ցյուրիխից տեղեկացրեց, որ անորոշ ժամանակով հետաձգվել է երկկողմ արձանագրությունների ստորագրումը: Սակայն մինչ այս պահը դեռ անհայտ է, թե ի՞նչն է հետաձգման պատճառը: ArmAr.am
Մենք դեմ ենք այս հայ-թուրքական կոչված պայմանագրի ստորագրմանը… դեմ ենք գաղտնի ուժերի առաջարկված արձանագրությանը, քանի որ մենք հայ-թուրքական հարաբերություն չենք տեսնում, այլ ընդամենը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ինչ-որ հարաբերություններ կարգավորել Թուրքիայի Հանրապետության հետ: Համայն հայությունն աշխարհի տարբեր մասերում իր բողոքի ձայնը բարձրացնելով` ցույց է տալիս, որ նա դեմ է նման հարաբերությունների ձեւավորմանը: Մենք որպես ազգայնականներ, […]
Այս արձանագրությունները, որ կտապալվեն, դրանում ես անձնապես կասկած չունեմ, սակայն մի հարցում արդեն թուրքերը հասել են հաջողության – դա ազգային պառակտումն է: Եթե առաջ կար ճեղք կամ վերապահություն` երկու մեծ հատվածների միջեւ, ապա հայության մեջ այսօր ոչ միայն այդ ճեղքը վերածվել է շատ դեպքում անդունդի, այլ նույնիսկ` համազգային որոշ կառույցներում արդեն լուրջ ճեղքեր են առաջացել… […]
Այս պահին Ցյուրիխում բողոքի ցույցի դուրս եկած հայերը պահանջում են չստորագրել արձանագրությունները Երկկողմ արձանագրությունները ստորագրելու համար դեռ Ցյուրիխի համալսարանի շենք չեն ժամանել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները: Համալսարանում անվտանգության բացառիկ միջոցառումներ են իրականացվել: Իսկ շենքի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա:Այստեղ հավաքված հայերը պահանջում են չստորագրել արձանագրությունները: Նրանց ձեռքին պաստառներ են «Ոչ արձանագրություններին» բովանդակությամբ, ինչպես […]
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հրավիրած մամլո ասուլիսը հիմնադրամի 2009 թվականի երեք եռամսյակների գործունեության արդյունքներին էր վերաբերում: Ներդրումային հիմնադրամը Արցախում առաջիններից մեկը զգաց ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Դա մասամբ պայմանավորված էր հիմնադրամի գործունեության ոլորտով, մասամբ էլ` հանրապետությունում գործող բանկերի հետ հիմնադրամի ունեցած նոր փոխհարաբերություններով: Արդեն ամփոփվում են 2009 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքները: Իրավիճակը կարծես թե […]
Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նախաստորագրված արձանագրությունը նախանշում է` իրականացնել պատմական հարթության երկխոսություն, այդ թվում պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրություն, դրանց միջոցով գոյություն ունեցող խնդիրները հստակեցնելու և առաջարկներ ձևակերպելու համար: Ի՞նչ արխիվների ու փաստաթղթերի ուսումնասիրման մասին է խոսքը, ի՞նչ պետք է հստակեցվի. պատմական անհերքելի իրողությո՞ւնը, որի անունն է Հայոց Ցեղասպանություն, […]
Հրանտ Դինքի սպանության դատական գործում արդարադատություն պահանջողներն այսօր Ստամբուլի Թահսինի հրապարակում ջահերով երթ են կազմակերպել: Այս կերպ երթի մասնակիցներն ընդվզելով դատավարության անարդար ընթացքի դեմ իրենց բողոքը կարտահայտեն թուրքական իշխանություններին: Արդեն երկուս ու կես տարի է անցել «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից, սակայն մինչ օրս դատական գործընթացում առաջընթաց չի նկատվում: Այս միջոցառումը անմիջական կապ ունի […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Այցը տեղի է ունենալու Դմիտրի Մեդվեդևի հրավերով։ ArmAr.am
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ե՞րբ են Թուրքիայում դադարելու քրեորեն հետապնդել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանությունը, պատասխանել է, թե Թուրքիայում այդպիսի օրենք չկա[1]: «Թուրքիան այլևս առաջվա Թուրքիան չէ: Ցանկացած տեսակետ կարելի է մեր երկրում հնչեցնել: Օրինակ` ես չեմ հավատում 1915թ. տեղի ունեցածի վերաբերյալ […]




