Հայ խաղաղապահները պաշտպանելու են ակտիվ ռազմական գործողություններից հեռու գտնվող աֆղանական Քունդուզ քաղաքի օդանավակայանը, Երեւան-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքերով` Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարեւոր տարրերից մեկը դաշինքի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններն են: Նա հիշեցրել է, որ հայ խաղաղապահները մասնակցել են Կոսովոյում անցկացվող գործողություններին: Ս. Մկրտչյանի խոսքերով` հայ խաղաղապահների մասնակցությունը Աֆղանստանում […]
15 Հոկտեմբեր 2009
Ինը քայլ` նախքան արձանագրությունների վավերացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների «կարգավորման» առաջին իսկ փորձըՙ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արձանագրությունների ստորագրման արարողությունը, ձախողման եզրին հայտնվեց, երբ երկու երկրների արտգործնախարարները առարկեցին արարողությունից հետո հնչեցվելիք հայտարարությունների տեքստերի բովանդակությանը: Քանի որ երկու կողմերն էլ իրավունք ունեին նախօրոք ծանոթանալու մյուսի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը բողոքեց, որ թուրքական կողմը ծրագրել է […]
Հայաստանում տարեկան հայտնաբերվում են սուր լեյկոզով ավելի քան 100 հիվանդներ: Արյան չարորակ հիվանդության նման բարձր ցուցանիշով Հայաստանի հավասարվում է եվրոպական երկրներին: Աշխարհում ինտերնետով օրական իր դոնորին է փնտրում լեյկեմիայով հիվանդ 6.000 մարդ: Սակայն ոչ բոլորն են պատրաստ ցողունային բջիջ հանձնել, առավել եւս, երբ այն կարող է փրկել օտար ազգի հիվանդին: Հայ դոնորների 95 տոկոսը, օրինակ, […]
Գերմանիայի նոր կառավարությունը չի խոչընդոտի Թուրքիայի Եվրամիության ինտեգրմանը, նման որոշում է ընդունել Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունը: Ընդունված փաստաթղթում նշված է, որ եթե Թուրքիան չանդամակցի էլ Եվրամիությանը, ապա նրան` կառույցում կառաջարկվի հատուկ գործընկերոջ կարգավիճակ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս է հանդես եկել Թուրքիային Եվրամիությունում հատուկ կարգավիճակ շնորհելու առաջարկով, սակայն այն միշտ քննադատաբար է ընդունվել երկրում: Պաշտոնական […]
Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեղեկացմամբ, Սարգսյան-Գյուլ հանդիպման ընթացքում արծարծվել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Գյուլն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի այսչափ միջազգայնացումը, սառեցված հակամարտությունից համաշխարհային օրակարգում հայտնվելը, վկայում է այն մասին, որ այժմ փորձ է արվում այն լուծել ամենաբարձր մակարդակով, ինչը դեռ մեկ տարի առաջ այդպես չէր: Ավելին, Գյուլը` խնդրի կարգավորման հարցում, կարևորել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ներդրումը: […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Իրաքում: Այսօր սպասվում է Էրդողանի հանդիպումը Իրաքի նախագահի, փոխնախագահի և վարչապետի հետ: Իսկ մինչ այդ` Ստամբուլի օդանավակայանում, լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում, նա անդրադարձել է երկրի օրակարգային հարցերին, հիմնականում հայ-թուրքական հարաբերություններին: Վարչապետը նախ տեղեկացրել է, որ նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները քննարկման նպատակով […]
Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների միավորման ղեկավար Գուբադ Իբադօղլուն քննադատում է երկրի նավթային քաղաքականությունը` բերելով հետևյալ փաստարկները: Առաջին. Ադրբեջանից արտահանվող ապրանքների ընդհանուր ծավալում նավթի ու նավթամթերքի մասնաբաժինը, ըստ վիճակագրական տվյալների, կազմում է 92%: Դա նշանակում է, որ Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային ոլորտը չի զարգանում, իսկ երկրի տնտեսական կայունությունը մեծապես կախված է նավթի համաշխարհային գնի տատանումներից, ինչը ակնառու […]
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո’չ երկար սպասված […]
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը –Արձանագրութjունների ստորագրումն արդեն փաստ է£ Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, դրանք առանց նախապայմանների՞ են, թե՞… -Կարծում եմ, որ դրանք առանց նախապայմանների են։ Քանի որ այն նախապայմանները, որոնք թուրքական կողմը փորձում էր ներկայացնել` ցեղասպանւթյան ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ` հօգուտ Ադրբեջանի և Ղարսի պայմանագրի վերահաստատում, արձանագրություններում […]
Վերջին տարիներին Ադրբեջանում կատարվող հանցագործություններն ավելի դաժան են դարձել: «Այսօր արդեն հազվադեպ չի պատահում, որ եղբայրը սպանի եղբորը, երեխան` մորը, կինը` ամուսնուն, կեսրարը` հարսին»,– գրում է ադրբեջանական trend-ը: Հաճախակի են դարձել նաև բռնաբարություններն ու ընտաներկան-կենցաղային հողի վրա կատարված հանցագործությունները, ինչը բացատրվում է գործազրկությամբ ու աղքատությամբ: Այս մասին ասել է գերագույն դատարանի դատավոր Մուզաֆար Աղազադեն: Իսկ […]




