30 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 30, 2009թ. 19:00

Վերջին շրջանում մեր ժողովուրդը հանգամանքների բերումով չափից ավելի  է քաղաքականացվել։ Ամեն քայլափոխի մարդիկ քննարկում են հայ-թուրքական արձանագրությունները, մտածում, վիճում, քննարկում դրանց հետևանքները։ Ու շատ դեպքում այդպես էլ չեն գտնում իրենց համար շատ կարևոր մի հարցի պատասխան. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից կշահի՞ մեր երկիրը, թե՞ հակառակը` կհայտնվենք լուրջ խնդիրների առջև: Խնդիրը դիտարկվում է գրեթե բոլոր հարթություններում` […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 18:30

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայությունների ներդրման ծրագրերի մասին: Հաշվի առնելով այն կանխատեսումները,  որ լայնաշերտ շարժական ինտերնետը կպահպանի զարգացման միտումները նաև հաջորդ տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծրագրում է ներդնել Երկարաժամկետ էվոլյուցիայի` (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ: Դրանք հասանելի կլինեն 2010 թվականին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել` ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 18:10

«Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հեռագիրը Հալեպի կուսակալությանը` 29 սեպտեմբերի, 1915թ.. «Նախապես հաղորդվել էր, որ Կառավարությունը Ջեմիեթի հրամանով որոշել է բնաջնջել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Նրանք, ովքեր կհակադրվեն այդ հրամանին և այդ որոշմանը, չեն կարող կառավարման մաս կազմել` չբացառելով կանանց, երեխաներին և տկարներին, որքան էլ աղետալի լինեն ոչնչացման միջոցները: Առանց ունկնդրելու խղճի ձայնին` պետք […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 18:10

Դաշնակցությունը շարունակում է պնդել, որ արձանագրությունները ստորագրվել են ճնշումների տակ։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ճնշողները նրանք էին, ովքեր Ցյուրիխում կանգնած էին ստորագրողների թիկունքում։ ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուղղակի թյուրըմբռնում է, թե արձանագրությունները ճնշման տակ են ստորագրվել, որովհետև այդ երկրները եղել են թե՛ միջնորդներ, թե՛ աջակիցներ։ «Եվ երևակայություններ անել, որ ճնշումների և ինչ–որ ստիպողական […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 18:00

Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Էյնուլլա Ֆատուլլաևը, Գանիմատ Զախիդովը և ևս մի քանիսը  անակնկալ նվեր են ուղարկել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին: Նվերը քաղբանտարկյալ խորհրդանշող փայտյա պատվանդան  է` պատրաստված քաղբանտարկյալների ձեռքով: Մտահղացման հեղինակներն այս «մտերմական» ժեստը հղել են Եվրախորհրդի ներկայացուցչին` Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին   հիշեցնելու համար: Նվերը հանրությանն է ներկայացվելու քաղբանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ: Արարողության ընթացքում […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 17:50

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հակակոռուպցիոն Transparency International կենտրոնի խորհրդի անդամ Սոնա Այվազյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության փաստաբան Մովսես Հակոբյանը ներկայացրեցին հարյուր ՀԿ-ների բողոքն ընդդեմ «Հասարակական կազմակերպությունների մասին » ՀՀ օրենքում կառավարության կողմից սեպտեմբերի 23-ին ընդունած  փոփոխությունների: ArmAr.am-ի այն հարցին, թե նոր օրինագիծը պայմանավորված չէ՞, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 17:30

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության և ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային  պաշտպանության և ռազմական ավիացիայի հրատապ […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 17:15

Թուրքական հասարակությանը սահմանի բացումը չի հետաքրքրում ավելի, քան քրդական խնդրի լուծումը, համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը . «Իրականում թուրքական հասարակության մեծ մասը դեմ չէ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչպես ներկայացվում է: Ավելին` թուրք հասարակության մեծ մասը հետաքրքրված չէ այս հարցով, փոխարենը, առավել անհանգստացած է  քրդական խնդրի լուծմամբ: Հայաստանի հետ հարաբերությունների հատատմանը հիմնականում դեմ են որոշ ծայրահեղական […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 17:05

Ադրբեջանի ՊՆ Ս. Աբիևը օրերս կրկին հանդես է եկել զավեշտալի հայտարարություններով: Այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով  ArmAr.am էլեկտրոնային պարբերականի թղթակիցն իր հարցերն է ուղղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: – Պարոն նախարար, մեկնաբանելով ՀՀ նախագահի այցելությունը սահմանամերձ շրջաններ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիևը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի այցելելու Լեռնային […]


Հոկտեմբեր 30, 2009թ. 17:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ իտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենք: Երկրի ղեկավարը շրջել է հիմնանորգված շենքում, ծանոթացել կատարված աշխատանքի որակին£ իտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հիմնանորոգումը կատարվել է ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի միջոցներով: Շենքում տեղադրվել է նաեւ ջեռուցման համակարգ, ժամանակակից էլեկտրատեխնիկակական սարքավորումներ: Իրականացրած աշխատանքի համար ՙՏաշիր՚ բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը պարգեւատրվել է ՀՀ […]