Դեռևս այս տարվա հունվարին վրացիները փորձեցին հերքել Սամվել Կարապետյանի այն մտահոգությունները, թե իրենք հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական եկեղեցիների հանդեմ: Սակայն հերքեցին ոչ թե իրենց հավակնության փաստը, այլ փորձեցին համոզել, թե դրանք վրացական են: Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման աշխատանքների արդյունքում մի շարք հայկական հուշարձաններ, աշխատանքի անփութության հետևանքով, հայտնվում են Վրաստանի կազմում: […]
17 Հոկտեմբեր 2009
Հայազգի ծանարմարտիկ Աղասի Աղասյանը Եվրոպայում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում հաղթող է ճանաչվել 77 կգ քաշային կարգում` երկամարտում ցույց տալով 337 կիլոգրամ արդյունք (պոկում` 150 կգ, հրում` 187 կգ): Աղասյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող մրցաշարի առաջին օրը Սմբատ Մարգարյանը մինչ 56 կգ քաշային կարգում նվաճել էր […]
Թուրքիայում խոզագրիպով վարաքվացների թիվն արդեն անցել է 30-ը: Վարակը կանխելու նպատակով հատուկ միջոցառումներ է ձեռնարկում երկրի Առողջապահության նախարարությունը. երեխաններին ու մեծահասակներին ներարկվում է համապատասխան սիճուկը: Բայց չնայած կանխարգելիչ քայլերին, հնարավոր չի լինում կանխել վարակի տարածումը: Թուրքիայի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, վարակվածներն հիմնականում երեխաներ են: Այս տեղեկատվությունը, պետք է որ լրջորեն անհանգստացնի Հայաստանի առողջապահության նախարությանը, մանավանդ […]
Հոկտեմբերի 25-ից 29-ը Երևանում տեղի կունենա «Արևորդի» երկրոդ միջազգային բանպահպանական փառատոնը: Կազմակերպիչների տեղեկացմամբ` այս տարի փառատնը ստացել է 112 ֆիլմի հայտ` 35 երկրից, որոնք ներկայացնում են ամբողջ աշխարհի բնության ու բնապահպանության խնդիրների հետաքրքիր բացահայտումներ: Մասնակցում են նաև ֆիլմեր` նկարահանված երեխաների կողմից: Երեխաների մրցութային ծրագիրը կունենա երկու անվանակարգ` մինչև 16 տարեկան երեխաների հեղինակած լավագույն ֆիլմ և […]
Հայաստանի և սփյուռքի ռեժիսորները հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հաագայում կներկայացնեն իրենց դասական, փորձարարական, խաղարկային ու վավեարագրական ֆիլմերը: Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, Փառատոնը նվիրված է Նիդերլանդներում «Աբովյան» մշակութային կենտրոնի 25-ամյա գործունեությանը և իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի աջակցությամբ: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ատոմ Էգոյանի «Օրագիր», Արամ Շահբազյանի «Անիվներ», […]
Թուրքական CNN Turk լրատվական գործակալությունը հիմնվելով արտասահմանյան որոշ լրատավամիջոցների տարածած տեղեկատվության վրա, հայտնում է, որ երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը փնտրում է այլ ճանապարհներ` գազը Եվրոպա հասցնելու համար. Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք այլընտրանք չունենք, քանի որ Թուրքիայի առաջարկած պայմաններն անընդունելի են Ադրբեջանի համար»: Ադրբեջանի նախագահը բացահայտ ակնարկել է, […]
«Մենք կարող ենք չգործարկել,Բաքու-Ջեյհան նավթամուղը»,- հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում: Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում: Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության […]
Կոսովոն և Մակեդոնիան ուրբաթ երեկոյան հայտարարել են երկու երկրների միջև սահմանի ճշգրտման մասին: Ինչպես տեղեկացնում են տարածաշրջանային ԶԼՄ-ները, պայմանավորվածությունները ճանապարհ են հարթում Սկոպյայի և Պրիշտենի միջև դիվանագիտական կապերի հաստատման համար: Ստորագրված համաձայնագիրը վերաբերում է սահմանի այն հատվածին, որտեղ 2001 թ-ին տեղի է ունեցել ալբանացիների հուզումները: Այս տարածաշրջանում մինչ օրս տեղակայված են ԱՄՆ-ի խաղաղապահ ուժերը: Կոսովոյի […]
Տոկիոյի 12-րդ միջազգային կինոփառատոնը, որն անցած տարվանից բնապահպանական անվանումն է կրում, կբացվի այսօր։ Բնապահպանական ուղղվածությունն ընդգծելու համար, փառատոնի կազմակերպիչներն ավանդական կարմիր քայլուղիների փոխարեն օգտագործել են կանաչ քայլուղիներ, որոնք պատրաստված են վերամշակված պլաստիկ շշերից։ Փառատոնային կենտրոններն էլ կաշխատեն էկոլոգիապես մաքուր՝ քամու, արևի և այլն, էներգիայով։ Այս տարի փառատոնը կմեկնարկի ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Պերրեսի «Համաշխարհային օվկիանոս» ֆիլմի […]
Ի հիշատակ 2007 թ. սպանված «Ակոսի» նախկին խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքի, հրատարակվել է 1915թ. վերաբերող պատամական նկարների ժողովածու, որում օգտագործվել են նկարներ` Հրանտի անձնական հավաքածուից: Դեռ 2000 թվականին այդ նկարները Դինքի կողմից անձամբ հանձնվել են «Hurhaber» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր` Մուրադ Էրդինին և համարվում են վերջինիս սեփականությունը: Նկատենք, որ Հայոց Ցեղասպանության մասին պատմող նկարներ` […]




