2 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 2, 2009թ. 20:00

«Այս օրերին բոլորս միասին վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ։ Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ելքը։ Գործընթացն իր վրա է սևեռել ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև միջազգային […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 19:00

Այսօր Արցախ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի  Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզային փոխարինած Ռոբերտ Բրադտկեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ստեփանակերտի օդանավակայանում նրանց դիմավորեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: Օրվա կեսին Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա էր […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 18:43

Ամերիկայի Արեւմտյան շրջանի երեք ազգային կուսակցությունները` Դաշնակցությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Հայաստանի Նախագահի` հոկտեմբերի 4-ին Լոս-Անջելես կատարելիք այցի վերաբերյալ` շեշտելով, որ թեև ներկա են գտնվելու նախագահի հետ խորհրդակցական հանդիպմանը, որպեսզի ուղղակիորեն նախագահին փոխանցեն նախաստորագրված արձանագրություններին արմատապես հակադրվելու իրենց հիմնավորումները, այնուամենայիվ, որոշել են ներկա չգտնվել ճաշկերույթին, որ նույն […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 18:40

Մինչ կսկսվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության առաջին հանդիպումը Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Եղեռնի զոհերի հիշատակին` Կոմիտասի արձանի մոտ: Նույն տեղում ՀՀ նախագահին դիմավորեցին մի խումբ հայ-թուրքական գործընթացին դեմ արտահայտվող քաղաքացիներ: Ոստիկանության հորդորներից հետո շուրջ հարյուր հոգանոց ցույցը ցրվեց: Տուժածներ և ձեռբակալվածներ չկան: armarlur.com


Հոկտեմբեր 2, 2009թ. 18:27

<Այն ժամանակ ես առանց որևէ պայմանի մեկնեցի Հայաստան` դիտելու ֆուտբոլային խաղը: Ըստ էության, դա սպորտային ջենտլմենություն է>,-Ադրբեջան մեկնելուց առաջ <Էսենբողա> օդանավակայանում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Գյուլն ասել է, որ նա Հայաստան եկավ հենց այդ շրջանակներում, և հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահը նույն մոտեցումը կցուցաբերի: Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ հրավերի նամակն […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 18:23

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցող, Ֆրանսիայի` Եվրոպայի հետ աշխատանքների պատասխանատու նախարար Պիեռ Լելոնջը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը բարձր է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը և պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու երկրներին` հարաբերությունների բարելավման և սահմանի բացման գործում: Ըստ նրա, բոլոր կողմերը պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղի խնդրի […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 18:20

Թվում է, որ Նախագահ Օբամայի և Ձեր միջև կան նմանություններ` կապված համապատասխանաբար ԱՄՆ և Հայաստանի վաղեմի և չլուծված մարտահրավերներին առերեսվելու Ձեր մոտեցումների հետ: Նախագահ Օբամայի պարագայում նա պայքարում է իր կողմից ժառանգած ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, միաժամանակ մարում է Իրաքի պատերազմը, ակտիվացնում Աֆղանստանի պատերազմը, հետամուտ է եղել ֆինանսական ինստիտուտների նկատմամբ կառավարական վերահսկողության մեջ հիմնարար փոփոխությունների կատարմանը, […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 18:13

«The Armenian Reporter» թերթին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե հայկական կողմը երբեք թույլ չի տա սակարկության առարկա դարձնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նախագահը, պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյո՞ք, Հայաստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինության» քաղաքականությանը, նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 17:58

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանում է  Armar.am-ի hարցերին: –Պարոն Սահակյան` հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը  հայտարարեց թե արձանագրությունները փոխելը կամ չստորագրելը, նշանակում է անորոշ ժամանակով հետաձգել սահմանի բացումը: Բայց չէ՞ որ Թուրքիան վաղ թե ուշ` միջազգային պարտավորություններից դրդված, պետք է բացեր սահմանը: Ուրեմն ինչո՞ւ ենք դրանով պարտադրված ուզում ստորագրել այս արձանագրությունները: – Նախ ասեմ, որ […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 17:28

«Ժառանգություն» կուսակցությունում կատարված իրադարձությունները քաղաքական դաշտում հիմնականում զարմանք, շատերի մոտ էլ  հիասթափություն էին առաջացրել: Հիասթափվել էին առաջին հերթին չափազանց բարեկիրթ, քաղաքավարի ու հաճելի ժպիտով Րաֆֆի Հովհաննիսյանից, որը չէր կարողացել ժամանակին ձեռքը սեղանին խփել ու բոլորին իր բուռը հավաքել: Երկրորդ հերթին` նորից Րաֆֆի Հովհաննիսյանից, որ չափազանց շատ էր վստահել իր շուրջը հավաքված մարդկանց` մոռանալով, որ վերջիններս […]