13 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 13, 2009թ. 20:34

Թուրք-իսրայելական հարաբերություններում կրկին ճգնաժամ է: Լարվածության պատճառ է հանդիսացել, որ Թուրքիան հրաժարվել է անցկացնել «Անատոլիական արծիվ» միջազգային ռազմավարժությունները: Թելավիվը հայտարարել է, որ այս որոշումը հետևանք է այն բանի, որ իսրայելական ինքնաթիռներն անցանկալի էին Թուրքիայի համար: Պաշտոնական Անկարան խորհուրդ է տվել Թելավիվին հարցը չքաղաքականացնել: Մինչդեռ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի այս որոշումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 20:18

Ադրբեջանում շարունակվում են Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրման հետ կապված բողոքի միջոցառումները: Թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց է անցկացվել: Ցույցը ցրվել է ոստիկանների կողմից: Ավելին, տեղեկացվել է, որ 4 մարդ է ձերբակալվել: Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել` վանկարկելով «Թուրքիան մեզ վաճառել է», «Թուրքիայի կառավարությանը` ամոթ»: Բողոքի պատճառ է […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 19:44

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ Թուրքիայի խորհրդարանական  խմբավորումներում այսօր տեղի են ունեցել առաջին քննարկումները: Հնչել են տարբեր կարծիքներ, որոնցից պարզվում է, որ այդ երկրի քաղաքական ուժերը չեն փոխել իրենց տեսակետները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության  խորհրդարանական խմբավորման հետ հանդիպման ժամանակ դարձյալ   հայտարարել է, որ հարաբերությունների բարելավման ճանապարհը բացված է, բայց վերջին խոսքը Թուրքիայի […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 19:13

Միակարծություն կամ… սա վերջն է առաջին մասի «Նովոստի Արմենիա» միջազգային լրատվական կենտրոնի կազմակերպած Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջի նպատակն էր պարզել, թե ի՞նչ տեսակետներ են այսօր արտահայտվում Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական փաստաթղթի շուրջ այս երեք երկրներում, ինչքանո՞վ են իրատեսական այդ փաստաթղթերը կյանքի կոչելը։ Հայկական կողմից տեսակամուրջին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն  Ռուբեն Սաֆրաստյանը, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 18:25

Այսօր  անհրաժեշտ և արդիական է տեղեկատվական, հոգեբանական պատերազմների մասին խոսելը: Որպեսզի ճշտենք հոգեբանական պատերազմի ենթատեքստում հայկական և ադրբեջանական կողմերում իշխող «տրամադրությունները», զրուցեցինք հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանի հետ: «Հոգեբանական պատերազմում երկար ժամանակ նախաձեռնությունը պատկանել է ադրբեջանցիներին: Որովհետև իրենք շատ լավ հասկացել են, որ մարտի դաշտում կրած իրենց պարտությունը գոնե պետք է     «փոխհատուցեն» հոգեբանական դաշտում:   Արցախյան […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 18:06

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր տարածաշրջանի այն միակ պետությունն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, ռազմական, տնտեսական կամ որևէ այլ բնույթի խնդիրներ չունի: Եվ դեռ ավելին, պաշտոնական Թեհրանն ու Երևանը ամեն կերպ նպաստում են տարածաշրջանում երկու երկրների ազդեցության մեծացմանը: Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հիմքերը քաղաքակրթական նմանությունների մեջ են: Չնայած այն հանգամանքին, որ Իրանն […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 17:55

«Հայ-թուրքական վերջին զարգացումներն ի հայտ բերեցին ադրբեջանա-թուրքական լրատվության տեղեկատվական պատերազմի  մեկ այլ, նոր համատեքստ», այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի  ակումբում ասել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Վերջինս լրագրողների ուշադրությունը սեւեռում է Նախիջեւանում իրականացված գործողություններին: «Հայաստանում (այսինքն’ Նախիջեւանում, ) տեղի է ունենում թուրքերի համաժողով, որտեղից հայտարարվում է, որ Զանգեզուրը ադրբեջանական տարածք է: Այսպիսի հանդգնության, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 17:25

«Չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական հարաբերությունների հավանական բարելավումը կլինի թուրքական դիվանագիտության հաղթանակը, սակայն կա երկկողմանի հարաբերությունների բարելավման  մի փոքր շանս ևս»: Այս կարծիքն են հայտնել Արևելյան կենտրոնի լեհ փորձագետները: Նրանց կարծիքով, այս գործընթացն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, մասնավորապես, այն կարող է` «Հայաստանում ստեղծել անկայուն իրավիճակ, Թուրքիայում նպաստել  ազգայնական խմբավորումների ակտիվացմանը, Ռուսաստանի` ոչ միանշանակ […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 16:53

Ֆուտբոլի Հայկական հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է, որ իրենք պատրաստակամ են հաղթել  Թուրքիայի հավաքականին: «Մենք գիտենք, որ Թուրքիայի հավաքականը բավականին ուժեղ մրցակից է, այնուամենայնիվ, մենք Բուրսա ենք եկել հաղթելու նպատակով»,- թուրք լրագրողներին ասել է Ռոբերտ Արզումանյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Արզումանյանը հավասարեցրեց Հայաստան –Իսպանիա խաղի  հաշիվը, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Եվրոպայի գործող չեմպիոնի:


Հոկտեմբեր 13, 2009թ. 16:49

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության պատվիրակությանը` «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու այն ներդրումը, որ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը բերում […]