11 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 11, 2009թ. 18:20

Երեկ` հոկտեմբերի 10-ի երեկոյան, հայ ժողովուրդը մի կարճատև ընթացքում սկսեց հույսեր փայփայել, թե հայկական կողմին գուցե հաջողվի վերջին պահին հրաժարվել ստորագրել արձանագրությունները` ստորագրման արարողությանը հաջորդելիք Թուրքիայի հայտարարության տեքստի հետ անհամաձայնություններ ունենալու պատճառաբանություն-պատրվակով: Երեկ տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Մոսկվա` ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ պաշտոնական հանդիպման: Շատերի մոտ ծագեց հուսադրող […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 17:00

«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ժողովից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչև Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայերը դուրս չգան»։Ապա հավելել, թե հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո:


Հոկտեմբեր 11, 2009թ. 14:04

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանդես է գալու ծավալուն հայտարարությամբ։ Էրդողանը նշել է, որ հայտարարությունը լինելու է իշխող՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդակցությունից հետո։ Թուրքիայի Ժողովրադա-Դեմոկրատական և Ազգայի շարժում կուսակցությունները արձանագրությունների ստորագրումը գնահատել են որպես արտաքին ուժերի ճնշմանը ենթարկում, ինչը հակասում է երկրի և Ադրբեջանի շահերին:


Հոկտեմբեր 11, 2009թ. 13:52

ԵԱՀԿ քարտուղար, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն ողջունել է Հայաստանի և Թուքրիայի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ մամլո հաղորդագրության մեջ։ «Ես ողջունում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունը, և դրական եմ գնահատում երկու երկրների ղեկավարների ջանքերն ու քաղաքական կամքը, որոնք նրանք ներդրել են հանուն կայուն և անվտանգ տարածաշրջանի»,-հայտարարել է […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 12:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը` նշելով, որ այս քայլը կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը: «Սա պատմական որոշում է, որն ուղղված է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և երկու երկների երկկողմանի հարաբերությունների զարգացմանը», – ասված է Բան Կի Մունի հայտարարության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել է, որ […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 11:50

<Թուրքական կողմի բանավոր ելույթների նախագծում բավական անընդունելի կետեր կային հայկական կողմի համար և բանակացությունների արդյունքում դրանք դուրս մնացին>: Ցյուրիխում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունների ուշացման իրողությունը` հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշել է, որ այսօրվա Արձանագրությունների ստորագրումը կարևոր ու շրջադարձային քայլ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Բալայանը ասել է, որ […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 10:40

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանյանն ու Ահմեդ Դավութողլուն Ցյուրիխի Համալսարանի գլխավոր սրահում ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունը ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը: Արարողությանը ներկա էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի […]