Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Վաղը` հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանի խորհրդարանի 11 պատգամավորներ կժամանեն Թուրքիա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ պաշտոնական Անկարայի ծրագրերին ծանոթանալու: Պատգամավորներին կընդունեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը և թուրք-ադրբեջանական բարեկամական խմբի ղեկավար Մուստաֆա Քաբաքչին: Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի, քննարկումներ են ընթանալու ստորագրված արձանագրությունների շուրջ: Ք.Մ.
12 Հոկտեմբեր 2009
Ստամբուլում այսօր վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ դատարանի շենքի մոտ հավաքվել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը և ընտանիքի մյուս անդամները, «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր և խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ույքսյուլը և այլ քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […]
Խոսելով հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների սահմանադրականության մասին, Հրայր Թովմասյանը նշեց, որ մինչ Ազգային Ժողով մտնելն ու ՀՀ նախագահի կողմից դրանց վավերացումը, Սահմանադրական դատարանում պետք քննարկվեն այդ արձանագրություններում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: «Իմ դիտարկմամբ, Արձանագրությունների դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը»- նշեց նա: Փոխարենը, սակայն, Թովմասյանը կարծում է, որ քննարկման առարկա կդառնա այն, թե որքանով են Արձանագրություններում […]
Այն, որ մեր հարևաններն ակտիվորեն զբաղված են իրենց ութսունամյա պետության համար հազարամյակների պատմություն ստեղծելով, նորություն չէ: Ինչպես և սպասվում էր, հերթական գլուխգործոցը հոկտեմբերի 10-ին հրապարակվեց Day.az-ում: Ոմն Համիդ Համիդովի հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ սկսել է «պատմական փաստերով» «բացահայտել» հին ադրբեջանական քաղաք Էրեբունու ստեղծման իրական պատմությունը: Կատարելով «անաչառ ու անկողմնակալ ուսումնասիրություն» (ուսումնասիրում է բացառապես […]
Ադրբեջանական զինուժի կողմից հրադարի ռեժիմի խախտման փաստերը նորություն չեն£ Վերջին օրերին ևս նմանատիպ մի քանի դեպք է արձանագրվել£ Դրանք, սակայն, «սվաղելու» նպատակով ադրբեջանական քարոզչամեքենան գործի դրեց իր կողմից արդեն «ավանդույթ» դարձրած` սուտ լուրեր տարածելու սովորությունը, որն առավել ցցուն է դառնում, հատկապես, տարածաշրջանային լարված իրադարձությունների պայմաններում£ Հավատարիմ մնալով իր «սկզբունքներին»` ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 11-ին տեղեկատվություն են […]
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը շատ ուրախ է Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ: Ստորագրման արարողությունից հետո նա հայտարարել է, որ գործընթացը շարունակվում է: «Մենք, անկասկած, պատրաստ ենք հնարավորն անել, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել մեր սկսածը: Կան շատ դժվար հարցեր, որոնք մշտապես քննարկման ու մշակման կարիք ունեն: Ես շատ […]
«Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Մեդվեդևը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարածաշրջանային կապերի ամրապնդման համար: […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Ազատամուտ համայնքում հիմնում է կաթի հավաքման կետ, որը կսպասարկի նաեւ հարակից 7 գյուղերին` Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ` Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի անմիջական աջակցությամբ: Ոլորտի առաջատարներից «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հավաքման կետին կտրամադրի անհրաժեշտ […]
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հոկտեմբերի 9-ին` հայ-թուրքական պայմանագրի ստորագրումից մեկ օր առաջ, Հայաստանի 12 կուսակցություններ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ կազմակերպեցին հանրահավաք և երթ, որին մասնակցում էին, ըստ տարբեր տվյալների, 30-ից 60 հազար մարդ: Երթի մասին ոչինչ չնշեցին «Հայաստանի Հանրային» և «Հայկական երկրորդ» հեռուստաալիքները: Իսկ արձանագրությունները ստորագրվելուց մեկ օր անց մեծ շուքով նշվեց Երևանի ծննդյան տարեդարձը: Ինչպե՞ս կարելի […]
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների համատեքստում գլխավոր խնդիրը, որ տարընթերցումների տեղիք է տալիս, 1921թ. կնքված Կարսի պայմանագիրն է: Տարիներ շարունակ թուրքական կողմը պահանջում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակ ճանապարհը վերոհիշյալ պայմանագրի վերահաստատումը լինի: Հայ-թուրքական վերջին արձանագրություններում առանձին կետով նշված է` կողմերը պարտավոր են ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր […]




