ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը տարիներ կձգվի: Այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ԵԱՀԿ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի աշխատակազմի քաղաքականությանը նվիրված լսումների ժամանակ: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսին կից գործող Եվրոպայի անվտանգության ու համագործակցության հարցերով զբաղվող երկկուսակցական հանձնաժողովում: Սենատոր […]
29 Հոկտեմբեր 2009
«Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները կազմվել են երրորդ մասնակցի կողմից և պարտադրվել մեզ: Իսկ պարտադրանքի ուժով ստորագրված համաձայնագրերը իրավական ուժ ունենալ չեն կարող»,- վստահ է «Ուխտ Արարատի», ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Իսկ ճնշումներ, նրա խոսքերով, վաղուց են եղել տարբեր պաշտոնյաների կողմից` Մեթյու Բրայզա, Քոնդոլիզա Ռայս, Դենիել Ֆրիդ: «Պետք […]
ՀԱՊԿ երկրների հատուկ ծառայությունները բացահայտել են ավելի քան 1,7 հազար հանցավոր ուղղության վեբկայքեր, որոնք քարոզում էին ահաբեկչություն: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության դիմակայելուն ուղղված հինգերորդ միջազգային համաժողովի ընթացքում: «Վերջերս անցկացված «Պրոկսի» օպերացիայի արդյունքում, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների հատուկ ծառայությունները, բավական կարճ ժամանակահատվածում բացահայտվել են ավելի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինային: Հանրապետության Նախագահը դրական է գնահատել Կոմիտեի գոյության 18 տարիների ընթացքում ծավալված գործակցության փորձը եւ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել եւ ընդլայնել մեր երկրի ավիացիոն անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ավիացիան Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, ուստի ոլորտի […]
Լեռնային Ղարաբաղի հանրապետության քարտեզը, կներեք բառիս համար, Հայաստանում ոնց ուզում, «բռնաբարում» են»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության անդամ Տիգրան Քոչարյանը: Ըստ նրա, վերջին գլուխգործոցը «Պանարմենիան էքսպո 2009» ցուցահանդեսի պաստառն է, որի վրա Լեռնային Ղարաբաղի տարածքը խեղաթյուրված է: «Սա ուղղակի կամ աբսուրդ է, կամ մարդը, որ սարքել է դա, ընդհանրապես տեղյակ չէ: […]
Այն, որ մեր հարևան թուրքերն ու ադրբեջանցիներն ամեն կերպ յուրացնում են հարևան և ոչ հարևան երկրների մշակույթը, նորություն չէ: Նորություն չէ նաև այն, որ յուրացման ամենակուլ երախից չէր խուսափել նաև հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի թուրքերն սկսեն ենթադրել, թե Այվազովսկին թուրքական ծագում ունի: Որտեղի՞ց սկսվեց թյուրիմացությունների շարանը: Այս հարցերի պատասխանները գտնելու […]
Թուրքիան շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին, որի հետ հարաբերություններում ճաքերը նկատվել են այս տարվա սկզբին Պաղեստինի վրա հրեական պետության հարձակումից հետո: Թուրքիայի ԱԳՆ-ն ևս մեկ անգամ խիստ զգուշացում է ուղարկել Իսրայելին` հիշեցնելով Հարեմուշշերիֆ մոսուլմանական սրբավայրի մասին(գտնվում է Երուսաղեմում): Հիշեցնենք, որ Հարեմուշշերիֆում է գտնվում մուսուլմանների գլխավոր սրբավայրերից մեկը` Ալ-Աքսա մզկիթը, որի շուրջ վերջին մեկ տարում ստեղծվել […]
Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ի հեճուկս Իզրայելի, Թուրքիայի վարչապետը տարածաշրջանի խնդիրները լուծելու համար, Իրանի նախագահին սերտ համագործակցության կոչ է արել: «Տարածաշրջանի խնդիրները չեն կարող լուծվել արտաքին ուժերի կողմից։ Այդ խնդիրները կարող են լուծում գտնել տարածաշրջանի երկրների նախաձեռնությունների և համագործակցության շնորհիվ. մենք պետք է […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ցավակցական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հոր մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. <<Սրտի կսկիծով ընդունեցի Ձեր սիրելի հոր` Գրիգոր Ներսիսյանի մահվան լուրը: Անդառնալի կորստի կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հղում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին>>: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




