Այս տարի Ադրբեջանում արձանագրվել է մարդավաճառության 71 դեպք, բացահայտվել 18 հանցախումբ և մեկ կազմակերպված խմբավորում: 2005–2008թթ. ընթացքում արձանագրվել է մարդավաճառության 1298 դեպք, քրեական պատասխանատվության է ենթարկվել 1185 մարդ, բացահայտվել են 192 հանցախումբ և 15 կազմակերպված խմբավորում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես մարդավաճառության տարանցիկ պետություն:
28 Հոկտեմբեր 2009
ԱՄՆ-ի Պետքարտուղարության` Աշխարհում կրոնական ազատության մասին վերջին ամենամյա զեկույցում անդրադարձ է կատարվել Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակին: Ամերիկացի դիվանագետների կարծիքով, կարգավիճակի հետ առկա վեճերը լուրջ խոչընդոտներ են ստեղծում Վրաստանի կրոնական փոքրամասնությունների եկեղեցիներին վերանորոգման նպատակով ֆինանսավորում տրամադրելու հարցում: Զեկույցում նշված է, որ չնայած Վրաստանի իշխանությունները պնդում են, թե Վրաց Ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական […]
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանը ընդունեցին Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ողջունելով հյուրին` հայկական կողմը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Փոխնախարար Ղազինյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, […]
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Պիտեր Յան Լանգենբերգին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդերլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս է […]
Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը (ԼՂՀ) –Պարոն Բաբայան, վերջին օրերին Հայաստանում կրկին սկսել է անհանգստություն արտահայտվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Մասնավորապես, անհանգստացնող են Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը: Ձեր կարծիքով, այդ դրույթները չե՞ն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը։ -Մադրիդյան սկզբունքները, և ընդհանրապես, ներկայիս գործընթացը, պետք է դիտարկել մի քանի հարթությունում։ Առաջին. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի […]
Երեկ Դեմոկրատական կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ.«Այն բոլոր մեկնաբանությունները, իբր ստորագրված Արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են հակառակը»: Այսօր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կրկին հայտարարեց, որ դեմ են այս տեսքով արձանագրությունների վավերացմանը՝ հետևանքները կանխորոշված չեն, ուստի դրանք կանխարգելել մենք չենք կարողանա: ՀԴԿ նախագահի կարծիքով մեծ սխալ […]
«Մենք գործում ենք մեր սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա` արձանագրությունների վավերացման նպատակով: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքահոգեբանական հիմքեր: Այդ իսկ պատճառով խաղաղ կարգավորման գործում դրական տեղաշարժեր են անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը»,-Ալ-Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արցախյան հիմնախնդրի […]
Այսօր Հայաստան է ժամանելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, OPCW, Organization for Prohibition of Chemical Weapons,) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, վաղը` հոկտեմբերի 29-ին, նախատեսված են Ռոխելիո Պֆիրտերի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: ArmAr.am
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Իրան շարունակվում է: Նա արդն հանդիպել է Իրանի նախագահի Մահմուդ Ահմադինեժադի հետ: Էրդողանը ելույթ ունենալով Իրանում ասել է. «Իրանի միջուկային ծրագրերն ունեն խաղաղ բնույթ, նրանք չեն հետապնդում ռազմական նպատակներ, դրանք խաղաղ բնակչության պաշտպանության միջոց են»: Մինչ էրդողանը ռեվերանսներ է անում Թեհրանին և փորձում վերջինիս վստահեցնել Թուրքիայի հավատարմության մեջ, նաև […]
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իսպանիայի ընտրանու նկատմամբ և զգալիորեն բարելավեց իր մրցաշարային վիճակը: Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Ալեքսեյ Շիրովի և Ֆրանցիսկո Վալեխոյի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտության մատնեցին Միգել Իլլեսկասին ու Իվան Սալգադոյին և 2 միավոր պարգևեցին մեր ընտրանուն: […]




