Այսօր ավարտվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի պաշտոնյանների տարեկան հավաքը Ստամբուլում, որոնք ընթանում են բողոքի ցույցերով: Թուրքական TRT հեռուստաալիքի տեղեկատվությամբ, արդեն երկրորդ օրն է թուրք ոստիկանները արցունքաբեր գազի և ջրցան մեքենայի օգնությամբ ցրում են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի դեմ Ստամբուլում կազմակերպվող բողոքի ցույցը: Ինչպես նշում են լրատվամիջոցները 100-200 թուրք ցուցարարներ ոստիկանների […]
7 Հոկտեմբեր 2009
Թուրքիայի մեջլիսը, երեկ երկար քննարկումներից հետո, հավանությունն է տվել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զորքերի գործողությունների երկարաձգմանը ևս մեկ տարով: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դա անհրաժեշտ միջոցառում է: Այս կերպ իշխանությունները երկիրը ապահովում են Իրաքից քուրդ զինյալների հնարավոր անօրինական ներխուժումներից: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում կանոնավոր կերպով գործողություններ են […]
2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ավարտում է համահայկական ուղևորությունը, որի վերջին կանգառը լինելու է ռուսական Դոնի Ռոստով քաղաքը: Այստեղ մեր երկրի ղեկավարը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու նպատակով կհանդիպի ԱՊՀ անդամ երկրներում գործող հայկական մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների հետ: Այստեղից նա կմեկնի Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Դրա շրջանակում վաղը նախանշված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: […]
«Հայաստանը չպետք է թույլ տա, որ իր քաղաքականության ուղեգիծը սփյուռքահայության պատանդ դառնա»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «Wall Street Journal»-ի հարցազրույցում: Պատասխանելով խորհրդարաններում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին հարցին, Էրդողանն ասել է, թե ինքը ոչինչ չի կարող երաշխավորել, քանի որ, օրինակ, Անկարայում այդ հարցն անցկացվելու է փակ քվեարկությամբ: Էրդողանը կարծիք է հայտնել, […]
Վերջին օրերի ամենահրատապ թեման հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են և դրանց վավերացումից հետո սպասվող հնարավոր վտանգավոր հետևանքները: Ընթացող քննարկումները հիմնականում վերաբերվում են այն խնդրին, թե փաստաթղթի ստորագրումը, արդյոք, չի՞ ունենա ՀՀ-ի համար անդառնալի հետևանքներ, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցում և ԼՂՀ հարցի ոչ հայանպաստ լուծում: Անդրադառնալով այս անհանգստություններին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նկատեց, […]
«The Wall Street Journal» ամերիկյան հայտնի ամսագրին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, միայն թե հայերը դա չեն ցանկանում: Սփյուռքի գործոնը հերթական անգամ մեջբերելով` թուրքը եզրակացնում է, որ հայկական քաղաքականությունը ոչ թե իշխանություններն են որոշում, այլ Սփյուռքը: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքական կուրսին, […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց այն մտահոգությունը, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում կան նախապայմաններ: «Թուրքիայի հետ երկխոսության ոչ թե սկիզբ կդրվի, այլ հնարավոր երկխոսության վերջը կլինի, որովհետև այս փաստաթղթերով Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող էր մեզանից ակնկալել ու որևէ երկխոսության կարիք Թուրքիան չի […]
«Նովոստի» մամուլի կենտրոնն այսօր հյուրընկալել էր ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին: Լրագրողների հետ հանդիպման առիթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությունն էր և նախաստորագրած արձանագրությունների քննարկման փուլի ավարտը: Բանախոսն արտահայտեց իր և իր կուսակցության դիրքորոշումը` Ղարաբաղի, Սփյուռքի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Նա նշեց, որ ՀՀԿ-ի տեսակետները չեն փոխվել այս խնդրի վերաբերյալ, և որ հայ-թուրքական […]
Ի տարբերություն շատ այլ գործիչների, ովքեր սպասում էին սփյուռքահայության կողմից բողոքի ցույցերի, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի համար դրանք անակնկալ էին. «Ես սկզբնական շրջանում որոշակի ձևականություն էի տեսնում այդ բողոքի ցույցերի մեջ, բայց հետո, ծայրահեղ դրսևորումներին ականատես լինելով, համոզվեցի, որ այդպես չէ»: Իսկ ցույցերի կազմակերպման մեջ նա մեղադրում է Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Հայ հեղափոխական […]




