Անկարայում Վրաստանի դեսպան Թարիել Լեբանիձեի կարծիքով Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր խնդիրների և վեճերի լուծման գործում: Վրաց դեսպանը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանի բոլոր խնդիրներին և ի միջայլոց պաշտոնական Անկարային հիշեցրել, որ Վրաստանն ու Թուրքիան միջազգային մի շարք ծրագրերի համատեղ մասնակիցներ են, հետևապես, Թուրքիայի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի անցնել […]
19 Հոկտեմբեր 2009
Ովքե՞ր են ադրբեջանցիները, ումի՞ց են սերվել և ո՞ւր են գնում… «Ադրբեջանական Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս հասկանալի պատճառներով սուր ու անզիջում վեճեր էին ծավալվել երկրի բնակչության էթնիկական ծագման, ազգային պատկանելության և ազգային գաղափարախոսություն ունենալու խնդիրների վերաբերյալ։ Այս հարցում հատկապես ակտիվ էր «Զերկալո» թերթը, որի էջերում բանավեճի ծավալման առիթ էր հանդիսացել Ադրբեջանի գիություևևերի ազգային ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի բաժնի […]
Այս տարվա եղանակային անբարենպաստ պայմաններն իրենց բացասական ազդեցությունն ունեցան նաև միրգ ու բանջարեղեն մթերող ընկերությունների վրա, դա է պատճառը, որ «Արցախ ֆրութ» ընկերությունում տարվա արդյունքներից առանձնապես գոհ չեն: 2009թվականից առ այսօր «Արցախ ֆրութ»-ը մթերել է մոտ 300 տոննա տարբեր տեսակի բանջարեղեն ու հատապտուղ, հիմնականում` լոլիկ, բադրիջան, բիբար, հոն և մոշ: Ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը նշում […]
Ի՞նչ ասել է ադրբեջանական կառուցողականություն Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը հայտարարություն է հնչեցրել, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից և Հայաստանին մեղադրել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը մեկնաբանեց. «Ըստ երևույթին, պարոն Պոլուխովը նկատի ունի […]
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս հայտնել, որ դեսպան Մալհոթրան կարևոր ներդրում կունենա երկու […]
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վաղվա դատական նիստից առաջ ուղերձ է հղել. «Վաղը Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ և հետո Հայաստանի Հանրապետության Քաղաքացու, նրա իրավունքների դեմ ծավալված ապօրինի հետապնդումների հեթական դրսևորումն է։ Իմ ընկերների եւ իմ դեմ հարուցված ցնորամիտ մեղադրանքներով իշխանությունը […]
«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության և Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Նշված գործի համարն է N 41340/09։ Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչև 2009թ. նոյեմբերի 19-ը ներկայացնել նաև բողոքի ամփոփագիր։ […]
Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի 20 տարվա համագործակցության շրջանակներում Երևանում մեկնարկել է ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Ներկայացված են 30 նոր ամերիկյան վավերագրական ֆիլմեր, որոնք կցուցադրվեն հիմնականում Հայաստանի Ազգային Պատկերասրահում: Հայ հանդիսատեսը հասցրել է դիտել Դեյվիդ Հոֆմանի «Սպուտնիկամանիան», որը պատմում է սառը պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միության կողմից տիեզերք արձակված «Սպուտնիկ» արբանյակի մասին, որը երկյուղի մեջ է պահել […]
Հոկտեմբերի 14-ին Թուրքիա այցելած ադրբեջանցի 11 պատգամավորները դեռ Անկարայի օդանավակայանում թուրք լրատվամիջոցներին տված ճեպազրույցում հայտարարել էին, թե Թուրքիայից հեռանում են լավ տպավորություններով, քանի որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իրենց հավաստել է, որ հավատարիմ է մնում Ադրբեջանի խորհրդարանում իր տված խոստումներին, և ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան Ադրբեջանի համար կանի հնարավորը: Սակայն Ադրբեջան հասնելուն պես ադրբեջանցի պատգամավորները […]
Թուրքիայի եւ Իսրայելի վերջին շրջանի հարաբերություններում առկա լարվածությունը հասել է նրան, որ Իսրայելը սպառնացել է Թուրքիային, թե կհրապարակի 1915 թ. Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է PressTV -Բեյրութ հեռուստաընկերությունը: Ընկերությունը նշում է, թե այս ամենը տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերություններ ստեղծելու ֆոնին: Օրերս Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև ցույցեր են […]




