24 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 24, 2009թ. 14:35

ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` «Ազատ Եվրոպա» (Ազատություն) ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է: «Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 14:25

Ադրբեջանական «Զերկալոն» մեջբերում է ամերիկացի գնդապետ Ալան Ստոլբերգի կարծիքը ադրբեջանական բանակի մասին. «Ես դժվարանում եմ պատասխանել ադրբեջանական բանակի հզորության վերաբերյալ հարցին, բայց ինձ հայտնի է, որ երկար տարիների ընթացքում հայերին Լեռնային Ղարաբաղում հաջողվել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ: Գրոհելու փորձի դեպքում հարկ կլինի գործ ունենալ պաշտպանական ուժեղ դիրքերի հետ: Կարող եմ հոռետես թվալ Ադրբեջանի ԶՈՒ […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 14:05

Ըստ «Bakililar.AZ»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին։ Ուշադրության կենտրոնում եղել է տարածաշրջանային իրավիճակը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները և հայ-թուրքական բանակցությունները։ Ավելի վաղ Թինա Քեյդենաուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջինը Քեյդենաուին տեղեկացրել է տարածաշրջանային իրավիճակի մասին՝ մատնանշելով ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ լուծման կարևորությունը։ Մամեդյարովն ընդգծել է, որ […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 13:45

ՀՀ Նախագահ, “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նախագահի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մոսկվայում “Հեռուստամարաթոն 2009”-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:


Հոկտեմբեր 24, 2009թ. 13:35

Թուրքիայում` Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում, հայկական «Սահման» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի: Հիշեցնենք, որ մինչ փառատոնի սկսվելը արդեն Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն առաջատարներից էր: Առաջիկայում ArmAr-ը հանգամանորեն կանդրադառնա այս թեմային: ArmAr.am


Հոկտեմբեր 24, 2009թ. 13:00

Հոկտեմբերի 25-27 ԵԱՀԿ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն և Ռոբերտ Բրադկեն կժամանեն Լյուքսեմբուրգ` ներկա գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հանդիպման ժամանակ կխոսեն համանախագահների` նոյեմբերին Երևան և Բաքու կատարելիք այցելությունների և դեկտեմբերին սպասվող հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների մասին: […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 12:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրածովյան խորհրդարանական ասամբլեայի Գլխավոր խորհրդում ունեցած իր ելույթում կոչ է արել մասնակիցներին   կանխել Գազայում տեղի ունեցող ողբերգությունը: Ավելի ուշ Էրդողանը հանդիպել է Իսրայելի արտգործնախարարի օգնական Մաժալի Վեբիի հետ: Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Որքան կարևոր է Իսրայելի անվտանգությունը, այնքան էլ կարևոր է Պաղեստինինը»: Նա նաև ընդգծել է, որ Իսրայելն ատոմային […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 12:05

«Դինքի սպանությունը և գաղտնի հետաքննության սուտը» գրքի հեղինակ, թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեների դեմ դատական գործընթացը շարունակվում է:  Դատական հաջորդ լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ից հետո: Հիշեցնեք, որ Շեներն իր գրքում մեղադրել է թուրքական անվտանգության ուժերին, որոնք հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննությունն իրականացրել են անարդար ու կողմնակալ: Գրքի հրապարակումից անմիջապես  հետո քննչական բաժնի […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 12:00

Իր ռազմական հզորությամբ հպարատացող Ադրբեջանը, պարզվում է, մինչ օրս չունի իր ռազմական հայեցակարգը: Ադրբեջանցի  ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլին դրա համար երեք պատճառ է մատնանշում. առաջին. Արևմուտքը պահանջում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի չամրագրվի: Մասնավորապես, այդ են պահանջում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փորձագետները, որոնք մասնակցում են դոկտրինի մշակմանը. երկրորդ. Ադրբեջանը ցայսօր չի […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 11:45

Ինչպես հաղորդում է Assosiated Press գործակալությունը, 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ում փակվել է արդեն հարյուրերորդ բանկը: Վերջինս Ֆլորիդա նահանգի Partners Bank-ն է:   Ներդրումների ապահովագրման նահանգային գործակալության վրա բանկերի փակումն արժեցել է 25 միլիարդ դոլար: Assosiated Press-ի հաղորդմամբ, 2008 թվականին ԱՄՆ-ում փակված բանկերի թիվը հասել է  25-ի, 2007-ին` 3-ի: Իսկ բանկերի փակման ռեկորդային ցուցանիշը գրանցվել  է […]