Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրային Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ճշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե […]
31 Հոկտեմբեր 2009
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտիին: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա: «Ըմբշամարտը Հայաստանում ավանդաբար հարգված եւ հաջողության հասած մարզաձեւերից մեկն է, որն այսօր էլ բավականաչափ ուշադրության է արժանանում, թեեւ, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում եւս, մենք, իհարկե, կցանկանայինք շատ ավելի լավ […]
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և նախագահ Աբդուլա Գյուլին: Գյուլը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պաշտպանում է Կիպրոսի թուրքերի դիրքորոշումները և, հատկապես, կողմնակից է կիպրոսյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Ավելին, Գյուլը խոստացել է միջազգային կառույցներից պահանջել, որպեսզի վերջիններս ստիպեն Կիպրոսի հունական հանրապետությանը չխախտել բանակցություններում նախատեսված […]
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ բնական գազի գնի շուրջ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Տեներ Յըլդազը տեղեկացրել է, որ այս խնդրով հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ: Նա ակնարկել է, որ մինչ օրս որևէ համաձայնության դեռ չեն եկել: Յըլդազն ասել է. «Եթե նույնիսկ մենք չգանք համաձայնության, ապա կգտնվեն այլընտրանքներ: […]




