5 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 5, 2009թ. 11:35

Թուրք երգչուհի Սելդա Բաղջան իր վերջին ձայնասկավառակը նվիրել է «Ակոս» թերթի նախկին խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Նա խոստովանել է, որ 2007թ. հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից կազմակերպված Հրանտ Դինքի սպանությունն իրեն մեծ ցավ է պատճառել, և  որ իր նոր երգերով ինքն արտահայտում է  այդ ցավը: Սելդա Բաղջան ասել է, թե  Դինքը կամուրջ էր […]


Նոյեմբեր 5, 2009թ. 10:30

Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյի հաղորդմամբ իրենց  խորհրդարանը նախատեսում է քննարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հարցը, որն արդեն իսկ ճանաչվել  է Ռուսաստանի, Նիկարագուայի ու Վենեսուելայի կողմից: Խորհրդարանում  քննարկումներն ու վերջնական ընդունված որոշումը հիմնված են լինելու բելառուսցիների  կարծիքի վրա: Այս կետում արդեն հարցը որոշ չափով բարդանում է, որովհետև վերջիններս հարցի վերաբերյալ իրարամերժ կարծիքներ են […]


Նոյեմբեր 5, 2009թ. 10:02

Նոյեմբերի սկզբին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա): Ինչպես հայտնի է, նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները Վիեննայում անցկացրել են  Արցախի հարցով խորհրդակցական նիստ, որին համանախագահներից բացի մասնակցել են նաև Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, ինչպես նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը: Վերջինիս […]


Նոյեմբեր 5, 2009թ. 10:00

Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևինը հերթական անգամ ոչ բարեհաճ ընդունելության է արժանացել: Սևծովյան տեխնիկական համալսարան այցելած դեսպանին ուսանողները դիմավորել են հակաիսրայելական բողոքի ցույցով: Իսրայելցի դիվանագետի անվտանգությունն ապահովելու համար օգնության են հասել Թուրքիայի անվտանգության ուժերը, որոնք ձերբակալել են 24 ուսանողի և ցրել  համալսարանի մոտ հավաքվածներին: Պետք է շեշտել, որ հակաիսրայելական նման միջոցառումները Թուրքիայում  հաճախակի բնույթ են […]


Նոյեմբեր 5, 2009թ. 09:30

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն Բաքվում: Այնուհետև նրանք կժամանեն Երևան: Համանախագահների հետ է լինելու նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Եվ Հայաստանում, և Ադրբեջանում համանախագահները կհանդիպեն երկրների նախագահներին, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ հարցեր: ArmAr.am