Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ -Պարոն Մարտիրոսյան, ո՞ր դեպքում «Ժառանգություն» խմբակցությունը կարող է կողմ քվեարակել հայ-թուրքական Արձանագրություններին։ -Կողմ քվեարկելը բացառվում է, սակայն… մենք դեռևս չենք հստակեցրել մեր վարքագիծը, թե ՀՀ խորհրդարանում արձանագրությունների քննարկմանը կամ քվեարկմանն, ընդհանրապես, կմասնակցե՞նք, թե՞ ոչ։ Հնարավոր է նաև, որ խորհրդարանի պատերից դուրս լինենք՝ այդ ձևով բոյկոտելով արձանագրությունների վավերացումը։ – Ձեր […]
5 Նոյեմբեր 2009
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ: Քննարկումները տարբերվել են նախորդներից ընթացքի լարվածությամբ ու վեր հանված թեմայի սուր կողմերով: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության վկայությամբ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը փորձ է արել վեր բարձրացնել տարածքային ամբողջականության խնդիրը` վեր դասելով այն միջազգային […]
Ադրբեջանում մոտ 28%-ով ավելացել են հարկային օրենսդրության խախտման հետ կապված հանցագործությունները. այս տարվա 9 ամիսների ընթացքում հարուցվել է 180 քրեական գործ` անցած տարվա 141-ի փոխարեն: Սա նշանակում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանում էապես նվազել է պետական կառավարման արդյունավետությունը: ArmAr.am
Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, այլ հարցեր չեն քննարկվում, քանի որ հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ անվտանգությունը: «Անվտանգություն բառը ես օգտագործում եմ լայն իմաստով, իսկ դա նշանակում է ցամաքային կապի […]
«Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի […]
2003 թվականի դեկտեմբերի 17-ից Հայաստանում գործում է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որով նախատեսված է երկու տեսակի ծառայություն` այընտրանքային զինվորական` զինված ուժերի ստորաբաժանումների ներսում և այլընտրանքային աշխատանքային` զինված ուժերի ստորաբաժանումներից դուրս: Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը` 42 ամիս: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային […]
Ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալությունը լրատվություն է տարածել այն մասին, իբր լեզգինական «Սադվալ» կուսակցության ակտիվիստները Դերբենտի սրճարաններից մեկում գաղտնի հանդիպում են ունեցել միջազգային կազմակերպություններից մեկի էմիսարի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկության, քննարկման թեման եղել է Դաղստանի արևելյան շրջանում լեզգինական ինքնավար մարզի ստեղծման հեռանկարը: Թերթը հայտնում է, որ Դաղստանում բնակվող լեզգինները ձգտում են ինքնավարության այն պատճառով, որ Դաղստանի […]
Հայ դեմոկրատները պահանջել են խորհրդարանից ընդունել հատուկ հուշագիր, որի մեջ հստակ թվարկված կլինեն պատմականորեն չլուծված այն հիմնահարցերն ու արդարացի պահանջները, որոնք Ցեղասպանության չհաղթահարված հետևանքներն են և մնում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում՝ որպես անվիճելի հարցեր: ՀԴ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով`«Թուրքիան սառեցրել է գործընթացն ու պատրաստվում է ինքն այդպիսի վերապահումներով հանդես գալ»: Բանն այն է, […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը բաց նամակ է հղել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին և արդարացիորեն մեղադրել թերթի լրագրողին ղարաբաղյան հիմնախնդրի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տրամադրած բաց նամակում գրված է. «Ափսոսանքով ենք նշում, որ լրագրող Թոբիաս Ասմութը, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, թերթի ընթերցողներին է […]
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել ԱՄՆ-ին Լեհաստանում տեղակայել ամերիկյան զինուժի ստորաբաժանումներ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր ցանկությունն է մեր երկրում տեսնել ամերիկյան զորքեր` որպես վահան ռուսական ագրեսիայի դեմ», – հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ` հավելելով, որ իրենք գիտեն, թե ինչ է […]




