Ուկրաինայի նախագահի քարտուղարության տնօրենի տեղակալ Իգոր Պոպովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հաջորդ տարվա հունվարի 17-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները հնարավոր է` հետաձգվեն և կազմակերպվեն մայիսի 30-ին: Հետաձգման պատճառը երկրում համաճարակի բնույթ ստացող խոզի գրիպն է, որը, Պոպովի խոսքով, փոխել է քարոզարշավի ընթացքը։ «Եթե կառավարությանը չհաջողվի հսկողության տակ պահել գրիպի համաճարակի պատճառով […]
7 Նոյեմբեր 2009
Ս. Բ. ստորագրությամբ թուրքերեն այս նամակը հրապարակվել է Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջում: Թարգմանաբար ներկայացնում ենք. «Որպես քրդացած հայ` ուզում եմ ձեզ փոխանցել իմ մտահոգությունները: 28 տարեկան եմ, վերջին մեկ տարում ուսումնասիրում եմ, որ բացահայտեմ ծագումս: Գիտեմ, որ ուշացել եմ, սակայն վերջին մեկ տարում սկսեցի հաշտվել իմ հայկական ինքնության հետ, որից ձերբազատվելը եղել էր իմ գլխավոր […]
Վերջերս Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը նախազգուշական հայտարարություն է տարածել այն մասին, որ Ռուսաստանը կրկին կդադարեցնի դեպի Եվրոպա գազի մատակարարումը: Ռուսաստանի կողմից հնչող այսբովանդակ հայտարության հնչեցումը պայմանավորված է այն անհանգստությամբ, որ Ուկրաինան, լինելով դեպի Եվրոպա և Թուրքիա մատակարարվող գազի տարանցիկ երկիր, ձգձգում է ռուսական գազի դիմաց կուտակած պարտքերի վճարումը: Ռուսաստանը մտահոգված է, որ Ուկրաինան պարզապես […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆԻ հոդվածաշարը ՎՐԱՍՏԱՆ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը ակնհայտորեն ձեռնտու է Վրաստանին: Ինքը դառնում է /արդեն դարձել է/ տարանցիկ երկիր թե միջինասիական ու կասպիական նավթի ու գազի, թե Թուրքիայից դեպի ՀՀ եկող այն ապրանքների համար, որոնք հեղեղել են երևանյան շուկաները: Եթե դրան գումարենք, որ […]
Վրացաբնակ ադրբեջանցիները խիստ մտահոգված են, որ Սահակաշվիլու վարչակազմը իրականացնում է այնպիսի քաղաքականություն, ինչի արդյունքում վրացաբնակ ադրբեջանցիները ստիպված լքում են Վրաստանը. «Վրաստանում բնակվող ադրբեջանցիների սոցիալ-տնտեսական վիճակը տարեցտարի վատանում է, ահա թե ինչու ադրբեջանական գյուղերը դատարկվում են, քանի որ բնակչությունն արտագաղթում է Ադրբեջան»,- հայտարարել է վրաստանաբնակ ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Ալի Բաբաևը: Նա այս հարցում մեղադրել է Վրաստանի […]
Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս նախազգուշացրել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը խիստ անհամարժեք են առկա բացասական զարգացումները կանխելու կամ մեղմելու համար։ Արված բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու հետևանքը եղավ այն, որ անգամ արտաքին աշխարհից ներգրավելով աննախադեպ՝ 1.5 մլրդ դոլարի վարկ, տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ԱՊՀ բոլոր և աշխարհի գրեթե բոլոր […]




