7 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 7, 2009թ. 14:26

Խորհրդային Միության վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը օրերս Եվրանյուզի» թղթակցին տված հարցազրույցում  խոստովանել, որ որպես քաղաքական գործիչ` ինքը պարտություն է կրել… «Ես համաձայն չեմ, որ «պերեստրոյկան» չի հաջողվել»,-հարցազրույցում վստահաբար ասել է ԽՍՀՄ վերջին նախագահը և պարզաբանել. «Այնքանով է հաջողվել, որ Սովետական Միության մեջ դեմոկրատական բարեփոխումներ սկսվեցին, և հիմա Ռուսաստանում ձևավորվում և զարգանում են շուկայական տնտեսությունը, բազմակարծությունը` […]


Նոյեմբեր 7, 2009թ. 14:01

Շտապօգնության ծառայության վիճակի մասին, հատկապես մարզերում, խոսելն ավելորդ է, քանի որ շատ դեպքերում այն համարյա չկա։ Ասել, որ այս մասին ՀՀ առողջապահության նախարարությունում չգիտեն, սխալ կլինի։ Ավելին՝ դեռևս 2008թ. առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մշակվեց շտապ բուժօգնության համակարգի արդիականացման համալիր ծրագիր։ Ծրագրում ներառվում էր 5 գլխավոր կետ. ավտոպարկի թարմացում, բուժսարքավորումներով համալրում, կապի համակարգի արդիականացում, կադրերի վերապատրաստում, շենքային […]


Նոյեմբեր 7, 2009թ. 13:17

Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2008 թ. տեղական ինքնավարության մարմինների ընտրությունների ընթացքում սոցիալիստների և կանաչների կողմից թեկնածու առաջադրված ազգությամբ թուրք Բասքն Օրանի դուստրը` Սըրմա Օրան Մարթսը, ասել է, որ սոցալիստների նախագահ Ժան Պոլ Բրետը իր հորից պահանջել է` կամ ընդունել Հայոց Ցեղասպանությունը, կամ էլ հանել թեկնածությունը: «Եվ հայրս ստիպված էր հրաժարվել ընտրապայքարից»,- ասել է Բասքն Օրանի դուստրը:

Ի դեպ, այդ մասին նա հայտարարել է Լիոնում սկսված դատավարության ընթացքում. տեղեկացնենք, որ Բասքն Օրանը Ժան Պոլ Բրետի դեմ հայց է ներկայացրել դատարան` վերջինիս մեղադրելով իր վրա ճնշում գործադրելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Հյուրիեթ» թերթը, դատական որոշումը հրապարակվելու է 2010թ. հունվարի 5-ին:

Դեպքի շուրջ այսօր արդեն բուռն քննարկումներ են ընթանում:


Նոյեմբեր 7, 2009թ. 12:56

Հարցազրույց Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միության խորհրդի նախագահ Սևակ Արծրունու հետ – Ի՞նչ մտահոգություններ ունեք՝ կապված հայ–թուրքական արձանագրությունների հետ։ -Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված արդեն առիթ ունեցել եմ ներկայացնելու իմ անձնական տեսակետները: Սակայն վերջին դեպքերն անվիճելի դարձրին մի նոր փաստ, այն է` թուրքական քաղաքական շրջանակները չեն պատրաստվում հաշվի նստել տարածաշրջանում հայկական տարրի կայացման փաստի հետ: […]


Նոյեմբեր 7, 2009թ. 12:54

Նախօրեին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի դպրոցի մարզադահլիճի շինարարության համար, նշելով, որ այն կնպաստի գյուղում և շրջակա բնակավայրերում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության […]


Նոյեմբեր 7, 2009թ. 12:40

Նոյեմբերի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները: Առանձնակի ուշադրություն էր դարձվել մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոցի կառուցման հետ կապված հարցերին: ԼՂՀ ղեկավարը կարևորել է բժշկական այս համալիրի նշանակությունը Արցախի […]


Նոյեմբեր 7, 2009թ. 12:25

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի Էրդողանը Արամ Աթեշյանին ընդունել է իր նստավայրում` Դոլմաբախչեի պալատում: Նրանց միջև  45 րոպեանոց զրույց է ընթացել:: Լրատվամիջոցներին փոխանցվել է, թե Աթեշյանն, ընդամենը քաղաքավարության այց է կատարել, որի ընթացքում կողմերը հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տեսակետները ազգային […]


Նոյեմբեր 7, 2009թ. 12:15

Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը Թեհրանից ուղիղ եթերով հարցազրույց է տվել թուրքական TRT և NTV հեռուստաալիքներին: Ահմեդինեջադը, պատասխանելով լրատվամիջոցներին ուղղած  հարցերին, ասել է, որ միջազգային ասպարեզում հաստատվել են նոր հարաբերություններ ու պայմաններ, որ իրողությունը թևակոխել է մարդասիրական, մշակութային ու բարոյականության դաշտ: Ըստ նրա, այժմ հարաբերությունների  զարգացում է սպասվում հիմնականում այն երկրների միջև, որոնք ունեն մշակութային և […]


Նոյեմբեր 7, 2009թ. 11:56

Ինչպես արդեն ArmAr.am-ը տեղեկացրել է, նոյեմբերի 4-ին Վրաստանի պատրիարք, Կաթողիկոս Իլյա 2-րդը  ժամանել էր Ադրբեջան:  Բաքվում ելույթ ունենալով Միջկրոնական երկխոսության թեմայով կոնֆերանսի ժամանակ, Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է, թե ինքը մտահոգված է այն բանից, որ խախտվել է Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վրաց պատրիարք նկատել է, թե  Կովկասում կոնֆլիկտները հրահրվել են արտաքին ուժերի կողմից, […]


Նոյեմբեր 7, 2009թ. 11:38

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանից վերադարձել են Ադրբեջան։ Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության միջնորդները տարածաշրջան կատարած այցի շրջանակներում նախ հանդիպել են Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, այնուհետև այցելել Հայաստան և հանդիպման արդյունքները ներկայացրել Հայաստանի նախագահին ու արտգործնախարարին։ Դրանից հետո Ռոբերտ Բրադկեն, Յուրի Մերզլյակովն ու Բերնար Ֆասիեն նորից ժամանել են Ադրբեջան։ Միջնորդներին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։ Համանախագահները […]