10 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 10, 2009թ. 12:10

Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են տեղեկատվություն տարածել այն մասին, իբր Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագող երկիր: Իրականության հետ ոչ մի կապ չունեցող այս լրատվությունը նպատակ ունի նախ քաղաքագիտական մակարդակում հասունացնել այդ հարցը, ինչը հետագայում թույլ կտա պաշտոնական Անկարային հավակնել այդ դերակատարությանը: Այսինքն, ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական մամուլը կատարում է […]


Նոյեմբեր 10, 2009թ. 12:10

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «kommersant.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է լինել այն առաջին քայլը, որով հնարավոր կլինի հաղթահարել տարածաշրջանում առկա ոչ նորմալ իրավիճակը, երբ տարածաշրջանի երեք  սահմանները՝ հայ–թուրքականը, հայ–ադրբեջանականը, ռուս–վրացականը` փակ են։ «Այսօր հայ-թուրքական հարաբերությունները հասել են այն սահմանին, որից հետո կարող է լինել ճեղքում։ Իհարկե արձանագրությունների […]


Նոյեմբեր 10, 2009թ. 11:57

Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 7-ի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել` «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Ռաֆիկի ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության համակարգող Էմին Էդիկի Երիցյանը, Արարատի մարզի Խաչփառ գյուղի համայնքի ղեկավար Ղազար Սումբատի Մարտիրոսյանը,  […]


Նոյեմբեր 10, 2009թ. 11:39

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլին, իր գոհունակությունն է հայտնել ռուս-ամերիկյան հարաբերությունների կապակցությամբ, ընդգծելով «Մենք ռուսաստանցիների հետ ուզում ենք աշխատել բոլոր ոլորտներում` նեղացնելով տարաձայնությունների շրջանակները»: «Մենք միասին աշխատում ենք բոլոր հարցերի շուրջ սկսած Հյուսիսային Կորեայից վերջացրած Հայաստանով եւ Թուրքիայով», – հավելել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի […]


Նոյեմբեր 10, 2009թ. 11:35

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունները որակվել են որպես ազատ, արդար և վստահության արժանի` չնայած առաջին փուլում գրանցված բազմաթիվ խախտումներին: Նախագահի պաշտոնում վերընտրվել է նախկին նախագահ Համիդ Քարզայը: Հիշեցնենք, որ օգստոսի վերջին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո, որի անցկացմանը օժանդակում էր ՄԱԿ-ը, հայտնաբերվեցին բազմաթիվ խախտումներ,  որոշվեց` որոշ տեղամասերում […]


Նոյեմբեր 10, 2009թ. 11:20

Ավանդոււյթի  համաձայն յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ին Հայաստանում նշվում է տեղական ինքնակառավարման օրը։ 13 տարի առաջ՝ 1996թ. նոյեմբերի 10-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները, որով դրվեցին Հայաստանում տեղական ժողովրդավարության հիմքերը։ Armar.am


Նոյեմբեր 10, 2009թ. 11:15

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին Ստամբուլ կատարած այցի ընթացքում քննարկել են իրանական ուրանը Թուրքիայում հարստացնելու հնարավորության մասին: Դիվանագիտական աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Իրանի ղեկավարությունը համաձայնվել է համագործակցել Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Էլ-Բարադեին խորհուրդ է տվել պաշտոնական Թեհրանին հարստացնել […]


Նոյեմբեր 10, 2009թ. 10:55

Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունից առաջ Էրդողանը պատրաստվում է այցելել պատրիարքարան: Այդ մասին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ»-ը: Ըստ պարբերականի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հանդիպման ժամանակ հիմնականում քննարկել է նոր պատրիարքի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական վատ վիճակի պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները, առաջ […]


Նոյեմբեր 10, 2009թ. 09:50

Թուրքիայի առողջապահության նախարարությունը կրկին պաշտոնապես հայտարարել  է, թե երկրում խոզի գրիպի հետևանքով արդեն մահացության 30 դեպք է գրանցվել: Չնայած, Առողջապահության նախարարի հայտարարությանը, թե արդեն 80 հազ. մարդ  պատվաստվել է խոզի գրիպի դեմ, սակայն A/H1N1 վիրուսն այդ երկրում հնարավոր չի լինում կանխարգելել: ArmAr.am Թուրքիա, խոզի գրիպ


Նոյեմբեր 10, 2009թ. 09:00

Ստամբուլահայ լրագրող Սևակ Նշանյանը, ստիպված է եղել դիմել դատախազություն` մահվան սպառնալիքների ենթարկվելու բողոքով: Հոկտեմբերի 29-ից Սևակ Նշանյանը համացանցի միջոցով ավելի քան 400 նամակ է ստացել, որոնցում գրված է եղել, թե նա մահվան է դատապարտված: Դատախազություն դիմած հայազգի լրագրողը չի թաքցրել, որ այդ հեռահար սպառնալիքներն իրեն շատ անհանգստացրել են: Նա ասել է.«Այն, ինչ կատարվեց Հրանտ Դինքի […]